Արտաքին 3 տարի առաջ - 21:30 28-12-2022

Խաղաղապահները շարունակում են բանակցություններ վարել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով երթևեկությունը վերականգնելու համար

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղպահ ուժերի հրամանատարությունը շարունակում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ վարել՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ երթեւեկությունը վերսկսելու շուրջ։

Հաղորդվում է, որ ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։

«Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար անընդհատ փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ նշվել է, որ ռուս խաղաղապահները շուրջ երեսուն դիտակետերում իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկում են իրականացնում։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
11:21 Աննա Գրիգորյանը հերքում է Oragir.News-ի լուրը