Արտաքին 3 տարի առաջ - 14:30 28-12-2022

Երևանի և Բաքվի միջև կարող է ստեղծվել բանակցությունների վաշինգտոնյան ձևաչափ. ադրբեջանցի փորձագետ

Ադրբեջանի իշխանությունների կողմից ղեկավարվող միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է ստեղծվել բանակցությունների վաշինգտոնյան ձևաչափ։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանկան Minval.az լրատվականը, Շաֆիևն այս մասին ասել է 2022 թվականի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ։

Շաֆիևը շեշտել է, որ դրա ստեղծումը կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ Ստեփանակերտ-Բերձոր ավտոճանապարհին ստեղծված իրավիճակից։

Վերջինս զարմանքով նշել է, որ Ադրբեջանը, լինելով 44-օրյա պատերազմում հաղթող կողմ, ավելի շատ ջանքեր է գործադրում խաղաղության համար։

«Մոսկվայի և Բրյուսելի բանակցային ձևաչափն ապագայում կարող է վերականգնվել։ Հնարավոր է նաև ստեղծել Վաշինգտոնի առաջարկած ձևաչափը։ Սակայն որևէ այլ բան խելամիտ չի թվում»,- եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ