Ներքին 3 տարի առաջ - 22:11 27-12-2022

Կառավարությունը գումար է հատկացրել Վարդենիսի 17 տնտեսություններին՝ թշնամական ագրեսիաների պատճառած վնասները վերականգնելու համար

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ 29,886,500 դրամ գումար է հատկացվել Վարդենիսի 17 անասնապահական տնտեսություններին՝ ադրբեջանական ագրեսիաների հետեւանքով հասցված վնասները վերականգնելու համար։
Տնտեսություններին աջակցման գումարը տրամադրելու գործընթացը կազմակերպելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին եւ Վարդենիս համայնքի անասնապահական տնտեսությունների ներկայացուցիչներին։
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել աջակցել 2021-2022 թվականների ընթացքում ադրբեջանական ագրեսիաների հետեւանքով տուժած տնտեսություններին՝ հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարանի եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ներկայացված տվյալները եւ առաջարկությունները։ Գործընթացն արագ կազմակերպելու համար առաջիկա երեք օրերի ընթացքում պետք է ներկայացնել վճարման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը։

«Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ համապատասխան գումարները ստանալուց հետո դրանց առնվազն 80%-ը պետք է բացառապես ծախսվի անասնագլխաքանակ ձեռք բերելու և տնտեսությունների վերականգնման ուղղությամբ։

Կառավարությունը հոգացել է ամեն բան, որպեսզի տնտեսությունները վերականգնեն կորսված անասնագլխաքանակը և զարգանան»,- այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետը։

Հունվարի երրորդ տասնօրյակում մարզպետարանի կողմից կանցկացվի համապատասխան ուսումնասիրություն՝ տրամադրված գումարները նպատակային ծախսելու ուղղությամբ։

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը անասնապահական տնտեսությունների անունից հավաստիացրել է, որ տրամադրված գումարները կծախսվեն նպատակային, կվերականգնվի կորսված անասնագլխաքանակը, իսկ շահառու տնտեսությունները զարկ կտան անասնապահության զարգացմանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ