Ներքին 3 տարի առաջ - 19:19 27-12-2022

Գյումրի-Գլենդել քույր քաղաքները համագործակցության նոր հնարավորություններ ունեն

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանին։ Այցի հիմքում Գյումրի և Գլենդել քույր քաղաքների 2023թ․-ի հնարավոր համագործակցային ծրագրերն էին՝ քաղաքաշինության/ճարտարապետության, տուրիզմի և, մասնավորապես, կրթության և մշակույթի ոլորտներում։ Հանդիպմանը մասնակցել և հյուրերին ողջունել է նաև Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը։ Այս մասին հայտնում են Գյումրիի համայնքապետարանից։

Ողջույնի իր խոսքում, Վարդգես Սամսոնյանը կարևորել է քույր քաղաքների համագործակցությունը, ներկայացրել տարբեր ոլորտներում այս պահին Գյումրիում իրականացվող ծրագրերը, խոսել Գյումրու առավել զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Վ․Սամսոնյանը անդրադարձել է նաև Գյումրի-Գլենդել քույր քաղաքների առաջիկա համագործակցություններին, դրա համար մինչ այս իրականացված և առաջիկա անելիքներին։

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա խոսել Գյումրու և Գլենդելի միջև առկա կապերի ընդլայնման, մշակութային, կրթական և մի շարք այլ ոլորտներում հնարավոր համագործակցությունների, փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման մասին։

Հանդիպման ավարտին հյուրերը եղել են Գյումրու պատմության թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
17:54 Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի և նրա որդու հետ
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
18:07 Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց

Ձեզ գուցե հետաքրքրի