Ներքին 3 տարի առաջ - 15:08 27-12-2022

ՀՀ տարածքում արգելափակված են ադրբեջանական լրատվականները․ մեդիափորձագետ

Մեդիափորձագետ Սամվել Մրտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կառավարությունը ուզում է ռազմական դրության ժամանակ արտակարգ իրավունքներ։ Ուզում են ինտերնետը փակել, կայքեր բլոկել, մամուլից սարքեր կալանել ու լիքը ուրիշ բան։

Մի քանի նկատառում։
1. հերթական անգամ կարեւոր օրինագիծ է դաշտ բերվում առանց նախապես քաղհասարակությաննհետ քննարկելու ( ես որ տեղյակ չեմ, որ նման քննարկումներ եղել են)։ Ասում են, edraft ենք դնում, էդ էլ ձեզ քննարկում։ Բայց դե տենց չի էլի

2. Չկա հստակ մարմին, որը զբաղվելու է գրաքննության, արգելափակումներով։ Եթե չկա պատասխանատու, ապա չկա պատասխանատվություն։ Հետո խաղաղ պայմաններում չես էլ գտնի, թե ով է չարաշահումներ արել։

3. Չարաշահումներ հեշտ կլինեն, քանի որ ամեն բան շատ ընդհանուր եւ անորոշ է գրված։ Ով է որոշելու, ինչ սկզբունքով, որ պահին է լինելու արգելափակումը։

Օրինակ, գրված է, որ մամուլը պետք ա բացառապես ռազմահայրենասիրական բովանդակություն տա։ Էդ որն ա? Աստեղային պատերազմները, Ռոբին Հուդը դրա տակ ընկնում են, թե ցուցադրեցին կփակեն?
Կամ, տպագրիչ սարքերը կարող են կալանավորվել։ Տներով ման են գալու, պրինտերները արգրավեն?
Ով եւ ոնց է որոշելու, որ կոնկրետ հարթակը պետք ա արգելափակվի։ Որոշման տերն ով ա?

Այստեղ ուզում եմ նշել, որ հենց հիմա ՀՀ տարածքում արգելափակված են ադրբեջանական լրատվականներ։ Դրանց հերն էլ անիծած։ Բայց արգելափակումը արվում է հիմա ապօրինի։ Եվ հասկանալի չէ, թե ով է դա անում։ Եվ ինչ մեխանիզմներ են գործում»։

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» օրենքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ