Արտաքին 3 տարի առաջ - 13:06 25-12-2022

Արևմտյան վերլուծաբանները մտավախություն ունեն, որ Վրաստանը Եվրոպայից շեղվում է դեպի Ռուսաստան

Արտաքին հարաբերությունների Եվրոպական խորհրդի վերլուծական կենտրոնը մտավախություն ունի, որ Վրաստանը կարող է հրաժարվել Արևմուտքին ինտեգրվելու իր փորձերից։ Այս մասին նշվում է կենտրոնի կայքում Վրաստանի մասին հրապարակված հոդվածում, որը վերնագրվել է «Կոտրված երազանք. օլիգարխը, Ռուսաստանը և Վրաստանի շեղումը Եվրոպայից»:

Հոդվածի հեղինակն ընդգծել է, որ Վրաստանի հարաբերություններն Արևմուտքի հետ վերջին մեկուկես տարվա ընթացքում վատթարացել են։ Նրա համոզմամբ՝ Վրաստանի կառավարության գործողությունները թույլ չեն տվել երկիրը դառնալ ԵՄ անդամության թեկնածու։

Վերլուծաբան Ռեգիս Ժենտեն գրում է, որ «Վրացական երազանքի» հիմնադիր և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով ժամանակին հարստացել է Մոսկվայում, հնարավոր է, որ փորձում է Վրաստանը մտցնել Ռուսաստանի ազդեցության ոլորտ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում իր հեղինակության միջոցով։ Միաժամանակ նա բաց է պահում դռները Արևմուտքի համար, եթե Ռուսաստանը պարտվի Ուկրաինայի պատերազմում։

Հեղինակը խոստովանում է, որ «Վրացական երազանքը» պարզապես փորձում է չվիրավորել Ռուսաստանին՝ Ուկրաինա ռազմական ներխուժումից հետո, քանի որ Թբիլիսին Մոսկվայից զգուշանալու պատճառներ ունի:

Հոդվածում շեշտվել է նաև, որ դա չի բացատրում, թե ինչու են «Վրացական երազանքի» և նրա շրջապատի ներկայացուցիչները վերջին շրջանում հանդես գալիս այդքան հակաարևմտյան ժեստերով և կոշտ սադրիչ հայտարարություններով, ընդգծվում է հոդվածում։ Միաժամանակ հեղինակն ուղղակիորեն նշում է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի անունը։

«Վրացական երազանքի առաջնորդները նախկինում հաճախ են ներկայացրել իրենց քննադատությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հասցեին որպես նախազգուշացում Վրաստանի ներքին քաղաքականությանը արտաքին միջամտության դեմ: Սակայն այն փաստը, որ նրանք դա արեցին այնպես, որ թվում էր, թե վիրավորելու համար հաշվարկված էր, հուշում է, որ նրանք ցանկանում են դրդել արևմտյան տերությունների ներկայացուցիչներին երես թեքել Վրաստանից»,- ասվում է հոդվածում։

Միաժամանակ նշվում է, որ «ռուսական և ռուսական ազդեցությամբ քարոզչությունը փորձում է Վրաստանում արևմտյան այլընտրանքը ներկայացնել որպես ազգային ավանդույթների այլասերում»։ «Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները «ցույց են տալիս, թե ինչպես կարելի է մոլորության մեջ գցել մի ամբողջ ազգ», ասվում է հոդվածում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան