Ներքին 3 տարի առաջ - 21:44 24-12-2022

Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովն ավարտվել է․ ընթանում է ձայների հաշվարկը

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 09։00-ին ՀՀ փաստաբանների պալատի` Երևան քաղաքի Զաքյան 7-2 հասցեում գտնվող վարչական շենքում, հեռակա կարգով (առանց ընդհանուր ժողովի գումարման) տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ընդհանուր ժողով։ Փաստաբանների պալատի խոսնակ Սիլվի Տիգրանյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ժամը 18։00-ին ավարտվել է քվեարկությունը, որից հետո սկսվել է ձայների հաշվարկը։ Արդյունքներն, ամենայն հավանականությամբ, կհրապարակվեն վաղն առավոտյան։

Հիշեցնենք, որ ժողովի օրակարգաին հարցերը հետևյալն էին՝

1) ՀՀ փաստաբանական պալատի կարգապահական հանձնաժողովի անդամների ընտրության մասին․

2) Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու (նոր խմբագրությամբ շարադրելու) մասին.

3) Փաստաբանի վարքագծի կանոնագրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Նշենք, որ Կարգապահական հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվել էր 2022 թվականի նոյեմբերի 26-ից և ավարտվել դեկտեմբերի 1-ին (ներառյալ)։ Կարգապահական հանձնաժողովի անդամների թեկնածուների քարոզչությունը սկսվել էր 2022 թվականի դեկտեմբերի 2-ից և ավարտվել դեկտեմբերի 22-ին։Իսկ դեկտեմբերի 23-ը լռության օր էր:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով