Ներքին 3 տարի առաջ - 18:23 24-12-2022

Որոշ ապրանքատեսակների պակաս արդեն նկատվում է, բայց խուճապ չկա․ պատգամավոր

Արցախի խանութներում տարբեր ապրանքատեսակների պակասություններ արդեն իսկ սկսել են արձանագրվել։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գաստյանը։ «Համենայն դեպս, ամենակարևորն այն է, որ Արցախում խուճապային տրամադրություններ չկան։ Ամեն բան հընթացս կարգավորվում է։ Բոլոր հարցերով ժողովուրդը պատրաստակամ է պայքարել»,- ասաց նա։

Դավիթ Գալստյանի խոսքով՝ վերջին տվյալներով Արցախում առավելապես սկսել է զգացվել կարտոֆիլի, կաթնամթերքի պակասությունը։ «Բայց, մեծ առումով, այս պահի դրությամբ, կարծում եմ, որ դեռևս այնքան մեծ ու անհաղթահարելի վիճակ չկա»,- ասաց նա։

Դավիթ Գալստյանի խոսքով՝ Արցախի Հանրապետությունում ադրբեջանական գործողությունների ու դրա հետևանքների միջազգային արձագանքը թեև արձանագրվել է՝ գործնական քայլեր մինչև այսօր արված չեն։ «ՄԵնք հիմնականում խոսում ենք հումանիտար աղետի մասին՝ շեղվելով կարևոր թեմայից, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է եռակողմ հայտարարության 6-րդ կետը, սրանից էլ բխում է հումանիտար աղետը։ Չպետք է այս ամենը վերածել միայն ու միայն հումանիտար աղետի։ Պետք է ասել, որ Ադրբեջանի վարած այս քաղաքականությունը միտված է Արցախը հայաթափելուն։ Դա կլինի հումանիտար աղետներ ու խոչընդոտներ ստեղծելով, կլինի ռազմական սադրանքներով։ Սա ևս քաղաքականություն է՝ մի խումբ ակտիվիստների անվան տակ հայաթափության քաղաքականություն են վարում»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններն ուղիղ ձևով հակասում են նրանց գործողություններին։ «Երբ որ Ադրբեջանը խոսում է, որ իրենք պատրաստ են համատեղ բնակեցման՝ տեսնում ենք, որ պատրաստ չէ, և նման ցեղասպանական հումանիտար աղետներ ստեղծելով հնարավոր չէ նման ազգության հետ, ընդհուպ, բաց սահմաններով հարևանություն անել»,- ասաց նա։

Անդրադառնալով Արցախի իշխանությունների կողմից պարենի կուտակման քաղաքականության վերաբերյալ հարցին՝ Գալստյանն ասաց, որ երկրի կառավարությունն ամեն տարի միջոցներ է հատկացնում այդ աշխատաքների իրականացման համար։ «ԹԵ այդ միջոցները ոնց են ծախսվում է այլ հարց է։ Դա արդեն կարելի է հասկանալ ահա այսպիսի իրավիճակներում»,- եզրափակեց Oragir.News-ի զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում