Արտաքին 3 տարի առաջ - 23:25 23-12-2022

Արցախի պետնախարարը պատասխանել է Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը ռուսական RBC հեռուստաալիքի տված հարցազրույցում մեկնաբանել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե ինքը պետք է հեռանա տարածաշրջանից, քանի որ նրա գործունեությունը «հանցավոր և արկածախնդիր բնույթ է կրում»:

Վարդանյանը հայտնել է, որ 20 տարի է, ինչ գալիս է Արցախ և այնտեղ բազմաթիվ ծրագրեր է իրականացրել՝ այդ թվում նաև Շուշիի մզկիթի վերականգնումը։

«Ես արցախյան արմատներ ունեմ, տատիկս այստեղից է։ Ես այստեղ տուն ունեմ, և ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու պետք է հեռանամ այստեղից: Նա միշտ արել է ամեն ինչ, որպեսզի Արցախի և Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդները կարողանան ապրել կողք կողքի, բայց ոչ միասին։ Սա հակամարտությունից խուսափելու միակ հնարավորությունն է բոլոր կողմերի համար»,- ասել է Վարդանյանը։

Վերջինս նաև բարձր է գնահատել Հայաստանի կողմից Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելուն։ Վարդանյանը մանրամասնել է, որ դա «Հայաստանի արտաքին գործերի նախարարի և, հավանաբար, Հայաստանի վարչապետի որոշումն է»։

«Սա իրենց որոշումն է։ Կարծում եմ՝ լավ կլիներ, որ նրանք իրենց դիրքորոշումը, այդ թվում՝ ղարաբաղյան իրավիճակի վերաբերյալ, փոխանցեին Սերգեյ Վիկտորովիչ Լավրովին, ով, ինձ թվում է, ամբողջությամբ տեղեկացված չէր, թե ինչ է կատարվում այստեղ, և ով հրաժարվեց որևէ որոշում կայացնել»,- հայտարարել է Արցախի պետնախարարը։

Վարդանյանի խոսքով՝ արցախյան կողմը համաձայնել է Լաչինի միջանցքում իրավիճակի կարգավորման որոշմանը, որն առաջարկվել է ռուս խաղաղապահների կողմից։ Նա նշել է, որ ադրբեջանական կողմը կտրականապես հրաժարվել է դրանից։

Վարդանյանը Արցախում ստեղծված իրավիճակը գնահատել է որպես «լիարժեք հումանիտար ճգնաժամ», քանի որ Հայաստանի հետ կապող միջանցքը փակած «բնապահպան ակտիվիստները» թույլ են տվել անցնել միայն Կարմիր խաչի մեքենաներին և ռուս խաղաղապահներին։

«Հայկական պետհամարանիշներով մեքենաներն անցնում են միայն Կարմիր Խաչի ուղեկցությամբ։ Սա խախտում է պայմանագրի 9-րդ կետը, որ ճանապարհը պետք է ազատ լինի»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
11:21 Աննա Գրիգորյանը հերքում է Oragir.News-ի լուրը
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին