Ներքին 3 տարի առաջ - 15:23 22-12-2022

Որպես հայր շատ լավ եմ հասկանում ձեր ապրումները. Ռուբեն Վարդանյանը հանդիպել է ծնողների հետ, որոնց երեխաները շրջափակման հետևանքով մնացել են Հայաստանում


Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպում է ունեցել արցախցի այն ծնողների հետ, որոնց երեխաներն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստիպված են մնալ Հայաստանում:

Արցախի կառավարությունից հայտնում են, որ պետնախարարը նշել է, որ հարցը քննարկվել է և՛ Անվտանգության խորհրդի նիստում, և՛ քաղաքական տարբեր ուժերի հետ։

«Որպես հայր հասկանում եմ ձեր ապրումները, ձեր մտահոգություններն ու անհանգստությունները: Մյուս կողմից ուզում եմ հավաստիացնել, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի երեխաներն այնտեղ ապահովված լինեն ու նորմալ կենսապայմաններ ունենան»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:

Հիմնականում Հայաստանում են գտնվում մշակութային և մարզական միջոցառումներին մասնակցելու մեկնած երեխաները: Բայց կան նաև տարբեր դեպքեր, երբ ծնողներն են մնացել Հայաստանում, իսկ մանկահասակ երեխաները՝ Արցախում:

Պետնախարարը նշել է, որ պետք է պատրաստ լինել նրան, որ այս իրավիճակը կարող է նաև երկարաժամկետ լինել: Նա լսել է ծնողներին, նրանց առաջարկները, մտահոգությունները: Ծնողները հիմնականում բարձրացրել են երեխաների ուսման, կեցության կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Նրանք միաժամանակ նկատել են, որ թեև շատ դժվար է բաժանումը, բայց գոնե հանգիստ են այնքանով, որ երեխաները գտնվում են ապահով վայրում: Նաև շնորհակալություն են հայտնել բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերում Հայաստանում մնացած երեխաներին:

Պետնախարարը ծնողներին առաջարկել է ներկայացնել երեխաների կարիքների հետ կապված բոլոր պահանջները՝ Հայաստանում դրանց ապահովումը կազմակերպելու համար:

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը