Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:28-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ «Զոդ»-ի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «KamAZ» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1989 թ.) և «VAZ-2106» (վարորդ՝ Կ․ Ե․, ծնված 1974 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և ուղևոր Է․ Խ․-ին (ծնված 1979 թ․) ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ Է․ Խ․-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ վարորդը հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։