Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:19 20-12-2022

ԱԻՆ-ը համալրվել է աճյունների պատշաճ տեղափոխման համար սառնարանային բեռնախցիկով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը համալրվել է սառնարանային փոխադրամիջոցով՝ աճյունների պատշաճ մակարդակով տեղափոխման համար:

Գերատեսչության հաշվեկշռում գրանցված «Կամազ-4308» մակնիշի բեռնատարը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ վերասարքավորվել է աճյունների պատշաճ մակարդակով տեղափոխման համար սառնարանային բեռնախցիկի:

ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալ Միրիամ Էլ Խոլին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

ԱԻՆ-ից հայտնում են, որ արարողությանը մասնակցել են նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը, բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանը, փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը, դատաբժշկական փորձաքննության համակարգող Անա Մարիա Բոզա Առլոտը և լոգիստիկայի համակարգող Արթուր Ղազարյանը:

Աճյունների պատշաճ մակարդակով տեղափոխման համար սառնարանային բեռնախցիկը կարող է միանգամից տեղավորել 12 մարմին: Այն կարող է օգտագործվել նաև հեռավոր մարզերում, իսկ սառեցման պրոցեսն ապահովվում է ինչպես հոսանքի աղբյուրով, այնպես էլ ինքնաբավ եղանակով:

ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, անդրադառնալով ԿԽՄԿ-ի հետ արդյունավետ աշխատանքին, նշել է, որ այս աջակցությունը համագործակցության շատ կարևոր դրսևորում է:

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը աճյունների ճիշտ տեղափոխման վերաբերյալ մշտապես համագործակցել է տարբեր կառույցների հետ: Գործընթացի իրականացումը՝ անհրաժեշտ կահավորմամբ սառնարանային բեռնախցիկի առկայության շնորհիվ, ինստիտուցիոնալ և կազմակերպչական առումով հետայսու ավելի բարձր մակարդակի վրա կլինի»,- նշել է Դավիթ Համբարյանը:

Իր հերթին, ԲԱՎ պետ Կարեն Աթոյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում փրկարարները մի քանի փուլով վերապատրաստում են անցել:

«Սկզբնական շրջանում գործընկերների հետ դիերի որոնման վարքականոնների վերաբերյալ պատրաստել ենք թիմեր: Արդեն ձևավորվել է 4 թիմ, և աշխատանքների հաջորդ փուլը կապված է բեռնախցիկի հետ: Բացի դրանից՝ մեր վարչությունը ԿԽՄԿ-ից առաջարկ է ստացել պատրաստել դատաբժշկական առաջին արձագանքող մասնագետներ: Նրանց համար Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնագետների կողմից կազմակերպվելու են առցանց դասընթացներ»,- ասել է նա:

Հանդիպման վերջում Միրիամ Էլ Խոլին շնորհակալություն է հայտնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությանը և նշել, որ երկկողմ համագործակցությունն առաջին իսկ օրվանից գտնվում է շատ բարձր մակարդակի վրա:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները