Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:05 19-12-2022

Կստեղծվի՞ Գալուստ Սահակյանի թաղման կառավարական հանձնաժողով

Երեկ ինչպես արդեն տեղեկացրել էինք 74 տարեկան հսակում մահացել է Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը: Երեկվանից Հանրապետական կուսակցության անդամները, տարբեր հասարակական և քաղաքական գործիչներ իրենց ցավակցակցությունն են հայտնում Հայաստանի Հանրապետության ԱԺ 10-րդ նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ:

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սահակյանների ընտանիքին՝ ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ:

Ցավակցական ուղերձ էր հղել նաև Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և ասել,որ ափսոսում ենք, որ շրջափակման պատճառով չենք կարողանա մասնակցել արարողություններին:

Մինչև այս պահը ցավակցական ուղերձներ չեն հղել ներկայիս իշխանության ներկայացուցիչները։

Oragir.News-ը Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանից հարցրեց նախատեսո՞ւմ եք ստեղծել Գալուստ Սահակյանի թաղման կառավարական հանձնաժողով։

Խաչատրյանը պատասխանեց. «Եթե կձևավորվի՝ բոլորդ կիմանաք, չգիտեմ՝ նման հարց քննարկվել է, թե ոչ, համենայնդեպս ինձ նման տեղեկատվություն այս պահին չեն փոխանցել»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ