Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:52 19-12-2022

Ստորագրահավաք՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության` ՍՈԿԱՐ-ի հետ եվրոպական ընկերությունների համագործակցության դեմ

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան էջով ներկայացրել է ստորագրահավաք, ուղղված Ադրբեջանի պետական նավթային ընկերության, ՍՈԿԱՐ-ի հետ եվրոպական ընկերությունների համագործակցության դեմ: Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի բարեկամներ,
Ինչպես գիտեք, թշնամին արդեն 8 օր է շրջափակման մեջ է պահում Արցախի մեր հայրենակիցներին: Ողջ աշխարհով մեկ թափ է հավաքում բողոքի ալիք՝ այդ բարբարոսական գործողության դեմ: Ստորև ձեզ ներկայացվում է այդպիսի մի ստորագրահավաք, ուղղված Ադրբեջանի պետական նավթային ընկերության, ՍՈԿԱՐ-ի հետ եվրոպական ընկերությունների համագործակցության դեմ:

Խնդրում եմ Ձեզ ծախսել ընդամենը մեկ րոպե, և միանալ այս ստորագրահավաքին: Նաև, ակտիվ տարածեք ձեր մերձավորների շրջանում, որպեսզի այն հարյուր հազարավոր ձայներ հավաքի, այդ դեպքում անհնար է այն անտեսել: Կանխավ շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին»:

Ստորագրահավաքին կարող եք մասնակցել հետևյալ հղումով:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ