Ներքին 3 տարի առաջ - 13:26 19-12-2022

Իմ և շատ հանրապետականների մտքում ինքը կմնա պայծառ և լուսավոր. Կարինե Աճեմյան

Այն օրվանից, ինչ ես դարձել եմ կուսակցական՝ Հանրապետական կուսակցության անդամ, դա 2005 թիվն էր, ես շատ ինտեսիվ շփվել եմ Գալուստ Սահակյանի հետ: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության անդամ ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ խոսելով Գալուստ Սահակյանի մասին։

«Հատկապես 2009-ից սկսած, երբ դարձա պատգամավոր, պետք է ասեմ, որ բոլոր այն պատգամավորները, ովքեր իր հետ շատ շփվել էին, ընդհանուր առմամբ, շատ բան են սովորել»,- ասաց Աճեմյանը։

Հիշեցնենք՝ երեկ 74 տարեկան հասակում մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: Խոսելով Սահակյանի քաղաքական գործչից Աճեմյանը ընդգծեց, որ Գալուստ Սահակյանը առանձնանում էր իր անսահման համբերատարությամբ։

«Ես ինքս համարում եմ, որ իմ պատգամավորական շրջանում շատ մեծ դերակատարում է ունեցել Գալուստ Սահակյանը, որովհետև շատ խոհեմ, շատ հեռատես, մանավանդ համբերատարությամբ հայտնի քաղաքական գործիչ էր։ Ես կարծում եմ, որ այդ մարդկային, քաղաքական պետական պաշտոնյայի որոկները, որոնք ինքը ունեցել է, այսօր շատ են մեզ պակասում և կարևոր են։ Իմ և շատ հանրապետականների մտքում ինքը կմնա պայծառ և լուսավոր, բարի և խոհեմ կերպար»։

Խոսելով Սահակյանի առողջական վիճակից՝ Աճեմյանն ասաց, որ առողջական խնդիրներ Սահակյանի մոտ կային տարեսկզբից, այս ամենին զուգահեռ, երկրի ներկայիս վիճակը նպաստել էր քաղաքական գործչի առողջական վիճակի վատթարացմանը։

«Իր խնդիրները դեռ տարվա սկզբից էին ակնհայտ, բուժում էր իրականացվում Գերմանիայում, հետո վերադարձավ, հիմա նորից Գերմանիայում վերականգման կուրսեր էր ընդունում, ես կարծում եմ՝ նաև այն սթրեսային վիճակը, այն ինչ կատարվում է մեր երկրում իր վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել, ինչպես բոլորիս։ Իր հետ խոսելով հեռախոսով միշտ զգացել եմ, որ ծանր է տանում և ես կարծում եմ, որ հիվանդ մարդու համար այդ ամեն ինչը շատ ծանր ազդեցություն ունենում է»։

Աճեմյանն ասաց, որ հոգեհանգստի արարողության և հուղարկավորության տեղը, վայրը, ժամը դեռ հայտնի չէ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը