Այսօր ադրբեջանցիները փորձեցին մեքենայով առաջ գնալ Բերձորի միջանցքում, ռուս զինվորները կանգնեցին մեքենայի առջև. Աբովյան

Միտք Ներքին 2 տարի առաջ - 16:18 18-12-2022
Այսօր ադրբեջանցիները փորձեցին մեքենայով առաջ գնալ Բերձորի միջանցքում, ռուս զինվորները ուղղակի կանգնեցին ադրբեջանցիների մեքենայի առջև: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը և գրառմանը կից տեսանյութ է հրապարակել:

«Իհարկե, սպասելի էր, որ հայկական տեղեկատվական և քաղաքական տիրույթում կհայտնվեն մարդիկ, որոնք ինքնամոռաց կտարածեն թուրք֊ադրբեջանական քարոզչությունը, կրկնելով այն հակահայկական հիմարությունը, իբր «Բերձորը ռուսներ են փակել»։

Ակնհայտ է, որ այդ թրքամետ քարոզչությունը միտված է արդարացնել թուրք֊ադրբեջանական տանդեմի հակահայկական քայլերը։ Սա այլևս ցավալի իրողություն է։ Իհարկե գոյություն ունեն բազմաթիվ հարցեր, որոնք պետք է անպայման հստակեցնել ռուսական կողմի հետ, սակայն աշխատել ադրբեջանական պրոպագանդայի վրա լավ բան չի, լուրջ...հեչ լավ բան չի։

Այս պարագայում հուշագրավ մի դրվագ, այսօր ադրբեջանցիները փորձեցին մեքենայով առաջ գնալ Բերձորի միջանցքում, ռուս զինվորները ուղղակի կանգնեցին ադրբեջանցիների մեքենայի դեմը։ Բայց սրա մասին բնականաբար տեղեկատվական դաշտը չի խոսի...կրկնում եմ ևս մեկ անգամ, եթե ուզում ես օգնել, ապա պետք է լինես ոչ թե հակառուս կամ հակաեվրոպացի/հակաամերիկացի, այլ լինես հայամետ։ ՀԱՅԱՄԵՏ»։

Ամենից շատ դիտված

14:37 Շատ կցանկանայի, որ Ռուբեն Հախվերդյանն ինձնից լսի, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է»․ Աննա Հակոբյան
15:38 «Դալմա մոլի» կանանց զուգարանում տղամարդը գաղտնի նկարահանել է և բռնվել
12:37 Իշխանությունը նման է փողոցի այն տղային, ով ասում է` մի խփեք, ամեն ինչ կանեմ.  դերասան
17:51 Մեր գեղումը 50 «սուբահ» տղա ունենք, պարապ են, ամուսնանում չեն. քարինջեցի
14:53 Մարդկության պատմության մեջ միակ ինկոգնիտո ոջիլը. Աննա Հակոբյանը շարունակում է վիրավորել
17:25 Ինչո՞ւ է Հայաստանում բրուցելոզը տարածվում․ պարզաբանում է առողջապահության փորձագետը
19:17 Մանկատան մահացած սանին տուն չեն տալիս, որովհետև ողջերին էլ չեն տվել. մի պատմություն
08:47 ԱԱԾ-ն խաբել է․ մոլորված 2 հայ դեռահասներին հանձնել են հայկական կողմին
09:10 Դավիթ Համբարձումյանը կընտրվի՞ ՀՀԿ նախագահ
21:12 Ապականվածը փորձում է ապականել մեր հավատքը, որ պատմության դասագրքերում ժամանակները համարվեն ապականված, ոչ թե ինքը

Ձեզ գուցե հետաքրքրի