Ներքին 3 տարի առաջ - 12:37 18-12-2022

Արցախի Մարտունի քաղաքում հրշեջ փրկարարները մեկուսացրել են բնակարանում բռնկված հրդեհը

Դեկտեմբերի 17-ին ժամը 18։18-ին, ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Մ.Մաշտոց 3 հասցեում բռնկված հրդեհի մասին։ Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻ պետական ծառայությունից:

Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհային վտանգը ժամանակին կանխելու նպատակով կանչի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մարվել է ժամը 18։28-ին։ Այրվել է Մարտունի քաղաքի բնակչին պատկանող առանձնատան հյուրասենյակով անցնող մոտ 1մ ռետինե գազատարը և սենյակի հատակը` մասնակի։

Հրշեջները վտանգը կանխելուց հետո վերադարձել են մշտական տեղակայման վայր։

ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է բնակիչներին` Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների և գազի սարքավորումների օգտագործաման ժամանակ՝ խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին