Արտաքին 3 տարի առաջ - 16:48 17-12-2022

Իրանի արտգործնախարարն ասել է, որ Իսրայելը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իսրայելը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար։

Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, Աբդոլլահիանն այս մասին գրել է իր թվիթերյան պաշտոնական էջում։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ Իսրայելն ունի հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ։

«Օկուպացիոն և հանցագործ Իսրայելի կեղծ և անօրինական ռեժիմն ունի հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ։ Թել Ավիվը համարվում է տարածաշրջանի անվտանգության գլխավոր սպառնալիք։ Անկասկած, ապագան պատկանում է Պաղեստինի ժողովրդին»,- գրել է Իրանի արտգործնախարարը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին