Ներքին 3 տարի առաջ - 00:07 17-12-2022

Երևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպան Լին Թրեյսիին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի և նախաձեռնված ծրագրերի համար: Մասնավորապես, քաղաքապետ Սարգսյանը կարևորել է սոցիալական պաշտպանության ոլորտում կառուցվածքային բարեփոխումները՝ ընդգծելով, որ դեսպանատան աջակցությամբ և փորձագետների ներգրավմամբ Երևանն ունի կայացած բնագավառ, որն օրինակելի է Հայաստանի մյուս համայնքների համար:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին իր հերթին համոզմունք է հայտնել, որ երկու կառույցների միջև գործակցությունը կլինի շարունակական, և դեսպանատունը կշարունակի աջակցել համայնքին՝ տարբեր ոլորտներում նախաձեռնվող նոր ծրագրեր կյանքի կոչելու գործում: Դեսպանը ևս կարևորել է մնայուն նախագծերի իրագործումը և նշել, որ միայն այդ կերպ է հնարավոր դառնում լուծումներ տալ համակարգային խնդիրներին:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին՝ հետագա առաքելության մեջ:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին