copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:23 16-12-2022

Արցախից Ռուսաստանի դուրս գալու հետևանքներն անդառնալի կլինեն․ քաղաքագետ

«Արցախում ստեղծված իրավիճակի մեջ ռուսներին մեղադրում են արևմտամետ հակառուսները, որոնք ամեն մի իրադարձություն օգտագործում են ոչ թե ճիշտ մեկնաբանության կամ Հայաստանի շահերին նպաստող վերլուծությունների, այլ պարզապես Ռուսաստանի վրա ցեխ շպրտելու համար»։ Oragir.News-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

«Երբ այդ մարդկանց տրամաբանությանը նայում ես, իրենց թվում է, թե այս ամեն ինչը կազմակերպվել է նրա համար, որ Ադրբեջանն ի վերջո հայաթափի Արցախը։ Բայց ես ուզում եմ հարցով պատասխանել․ եթե Ռուսաստանն այդ նպատակն ուներ, ապա ինչո՞ւ 2020 թվականին նա զորքեր մտցրեց և կանխեց Ղարաբաղի ամբողջական գրավումը։ Եթե այդ նպատակն ունենար, ռազմական կոնտինգենտ չէր տեղափոխի, հսկայական ռեսուրսներ ու միջոցներ չէր ծախսի, հիմա էլ այդ խաղաղապահ ուժերը Ղարաբաղում պահելու համար էլի զգալի միջոցներ են ծախսում նույնիսկ այն պարագայում, երբ երկիրը պատերազմի մեջ է ամբողջ հավաքական Արևմուտքի հետ Ուկրաինայում։ Ուստի այդ տեսակետը, որ սա ռուսների կազմակերպածն է, կամ դա ռուս- թուրք- ադրբեջանական համատեղ գաղտնի գործողություն է, դրան ես այնքան էլ չեմ հավատում»,- ասաց նա։

Քաղաքագետն անիրատեսական համարեց դիտարկումը, որ տարածաշրջանում դիրքերն ու ազդեցությունն ամրապնդած Ռուսաստանից ազատվելու դեպքում Արևմուտքը կգա օգնության։

«Նման կարծիք հայտնող մարդիկ մտավոր հետամնաց են»,- ասաց նա։

Այդուհանդերձ, Քեռյանի դիտարկմամբ, Ռուսաստանի համար Ադրբեջանն ու Թուրքիան այն երկրներն են, որոնք չեն միացել պատժամիջոցներին։ Սա, ըստ նրա, Ռուսաստանի համար շատ կարևոր փաստ է։

«Մեր երկրի վիճակը բավականին բարդ է։ Եթե չլինեն այս երկրները՝ Չինաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, հետխորհրդային երկրները, որոնք չեն մասնակցում պատժամիջոցներին, Ռուսաստանում տնտեսական կոլապս կլինի։ Ահա այս ամենը Ռուսաստանին դարձնում է բավականին զուսպ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում։ Օրինակ՝ Էրդողանը ցինիկաբար հայտարարում է, որ Ղրիմն Ուկրաինա է և բայրաքթարներ է մատակարարում Ուկրաինային։ Նույնիսկ այս պարագայում թուրքի հետ ստիպված են լռել և դեռ ավելին՝ Էրդողանին գործընկեր»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանը ոչ թե չի կատարում իր պարտականությունները կամ մասնակցում է այս հակահայկական քայլերին, այլ պարզապես գտնվում է բավականին ծանր տնտեսական, քաղաքական ու ռազմական գեոպոլիտիկ վիճակում։

«Այսօր Արևմուտքին ձեռ է տալիս Ռուսաստանին շրջապատել տաք ու թեժ հակամարտություններով ու պատերազմներով, որոնք կմաշեն Ռուսաստանի ուժերը, կկրճատեն նրա ազդեցության ոլորտները։ դեռ ավելին, նրանք նպատակ ունեն ընդհանրապես Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից և վերացնել Ռուաստանի ռազմաբազաները Հարավային Կովկասում։ Այս ամենը Ռուսաստանին ստիպում է ավելի զուսպ լինել և ավելի զգույշ, չընդհարվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Որովհետև նրանք այսօր դուրս են և՛ Արևմտյան ազդեցությունից, և՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում նրանց լեզուն բավականին երկար է։ Եվ նրանք օգտվում են այս ընդհանուր ստեղծված իրավիճակից»,- ասաց նա։

Արցախից Ռուսաստանի դուրս գալու հետևանքները քաղաքագետն անդառնալի է համարում։

«Մեկ ժամում կհայաթափվի Ղարաբաղը, երկու օրում կգրավվի Սյունիքը և Գեղարքունիքը, և կստեղծվի այն իրավիճակը, ինչ ստեղծվեց 1920 թվականի նոյեմբերին։ Եթե ուզում են, պատմությունը կրկնվի՝ կարող են գնալ այդ ճանապարհով»,- ասաց նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ արևմտյան երկրի ոչ մի ուժ այստեղ չի կարող լինել, և իրենք նպատակ էլ չունեն այստեղ ռազմական ներկայություն ապահովեու։

«Դա իրենց պլաններում չի եղել ու չկա։ Եթե իրենց պատմության ընթացքում մի օրինակ բերեք, ես ներողություն կխնդրեմ։ Սկսած 15, 16, 17, 18, 19, 20, այս 500 տարվա պատմության մեջ ոչ մի արևմտյան, եվրոպական պետության երկրի զիված ուժեր այս տարածաշրջանում չեն եղել։ Ամեն ինչ հիմա տեղի է ունենում հակառուսական շոուի շրջանակներում»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:03 Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ
23:11 Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
00:22 «Հայրենիքը հանուն Արծվաշենի» շարժման շրջանակներում Երևանից դեպի Արծվաշեն եմ շարժվելու․ Կարեն Հեքիմյան
03:29 «Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան. Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը
10:00 Oragir.News-ը 3 տարեկան է
00:03 Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
23:49 Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
23:22 Հերթական «ռազբորկան» ու կրակոցները՝ ոստիկանության Մասիսի բաժնի «քթի տակ». գործի են դրվել մահակներ, կան վնասված ավտոմեքենաներ. shamshyan.com
23:21 Պրեմիեր լիգայի «եզրափակչին» ընդառաջ․ «Նոա՞», «Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա». այս է խնդիրը
11:30 Լոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել ու դանակահարել են միմյանց. կա վիրավոր. shamshyan.com