Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:21 16-12-2022

Անչափ կարևոր է ցույց տալ Արցախում ապրող մարդկանց ճակատագրերը. Արման Թաթոյան

ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը միակ միջազգային կազմակերպությունն է, որը նշված է եռակողմ հայտարարության մեջ ու մինչև հիմա ոտք չի դրել Արցախ։Այս մասին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այն, որ այս բողոքի ակցիաներն ունեն մեծ կարևորություն կասկած չկա այստեղ։ Ադրբեջանը ներկայացնում է, թե իբր անկախ ակտիվիստներ են, իրենց իրավունքն են իրականացնում, երկրի անվտանգության մասին են մտածում և այլն։ Ակնհայտ է, որ սա կեղծիք է։ Մեր առաջնահերթ խնդիրն է փաստերով ցույց տալ, որ դա կեղծիք է։ Այնտեղ «գորշ գայելերի» անդամներն են և պետական ֆինանսավորում, աջակցություն ունեցող մարդիկ են։ Իրադարձությունները լուսաբանվում են միայն իրենց կողմից և իրենց ձեռնտու ձևով՝ լցնելով միջազգային մեդիան կեղծ լուրերով»։


Արման Թաթոյանը լրագրողներին հորդորեց, որ անհատական պատմությունների վրա էլ ուշադրություն դարձնեն. «Անչափ կարևոր է ցույց տալ
Արցախում ապրող մարդկանց ճակատագրերը։ Երեխաները բաժանված են ընտանիքներից, երեխաները Արցախում են մնացել, մայրը՝ այստեղ կամ հակառակ իրավիճակն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը