Ներքին 3 տարի առաջ - 11:18 16-12-2022

Ռոտենբերգը հետապնդում է մեզ «աչք է՝ կսովորի, սիրտ է՝ կքվեարկի» սկզբունքով

Երևանում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել Տիգրան Արզաքանցյանի գեղեցկադեմ կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի գովազդային վահանակները։ Ինչպես ամուսինը խորհրդարանական ընտրություններին, այնպես էլ կինը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ մեզ հետապնդում է ոչ միայն փողոցներում, այլև անգամ ռեստորաններում։

Քաղաքի կենտրոնի գովազդային բաներներում, էլիտար ռեստորաններում ստենդներից մեզ ժպտում է Ռոտենբերգը՝ ամսագրերի շապիկին։

Ճիշտ է՝ օրենսդրական դաշտում որևէ արգելք չկա, որ գումար ունեցող ինչ-որ մեկն իր նկարները շաղ տա քաղաքով մեկ, բայց վստահ ենք, որ եթե Ռոտենբերգի փոխարեն լիներ որևէ ծանրակշիռ ընդդիմադիր գործիչ, նրա դեպքում բազմաթիվ խնդիրներ կառաջանային։

Սարսափելի է մտածել այն, որ վաղը, մյուս օր կարող է ոչ թե Ռոտենբերգը մեզ ժպտալ Երևանի կենտրոնում զբոսնելիս, այլ Մեհրիբանը կամ որևէ թուրք գործիչ։

Իսկ Ռոտենբերգը մի փոքրիկ Ավինյան է՝ Երևանի քաղաքապետի ինքնահռչակ թեկնածու՝ «անշառ և անշանս», ում մտցրել են խաղի մեջ ձայներ խլելու և կարող ուժերին, թեկնածուներին խանգարելու համար։

Այժմ էլ քաղաքացիներին հետապնդում են նրա նկարներով, «աչք է կսովորի է, սիրտ է՝ կքվեարկի» սկզբունքով կամ «Մեր բակի» մոտիվներով ասած՝ «Երազիս մեջ գալիս ես դու, մտքերիս մեջ գալիս ես դու, իմ հանգստի խանգարողն ես դու, իջնում եմ բակ, կանգնած ես դու, մտնում եմ մետրո, կանգնած ես դու, գցում եմ զառ, շեշ ու դու»։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը