copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:38 15-12-2022

«Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպությունը Լոռու մարզում կկառուցի անտառային տնկիների ջերմոց

Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության միջև դրամաշնորհի հատկացման պայմանագիր է ստորագրվել։

Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր և գլխավոր տնօրեն Անտրէ Գումուշճեանը, հրավիրված այլ հյուրեր։

Այս տարվա սկզբին Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը հայտարարել էր Մարդկային Անվտանգության “Grassroots” դրամաշնորհային ծրագիր (GGP) մինչև 10.000.000 Ճապոնական յենի չափով։ «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը մասնակցել է մրցույթին ու շահել դրամաշնորհ 35.515.903 դրամի /89.870 $/ չափով։
Ողջունելով գործընկերներին, նախարարի տեղակալն անդրադարձել է կանաչ օրակարգին և Հայաստանի Հանրապետությունում անտառապատ տարածքների ավելացման կառավարության ծրագրին և հույս հայտնել, որ Կառավարության առաջնահերթությունները կիսող այս ծրագիրն ի վերջո կծառայի իր նպատակին։

Նախարարի տեղակալը նաև առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը մշտական աջակցության և մեր երկրի կայուն զարգացմանն ուղղված շարունակական ներդրումների համար։

Դեսպան Մասանորի Ֆուկուշիման իր հերթին հույս է հայտնել, որ այս ծրագրի շնորհիվ կբարելավվի տնկիների որակը, որը չափազանց կարևոր է ծառատնկման աշխատանքների համար։ Դեսպանն իր վստահությունն է հայտնել, որ այս օժանդակությունը բարձրացնելու է տարածաշրջանի բնակիչների կյանքի որակը։

Պարոն Անտրէ Գումուշճեանը նույնպես շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանն այս կարևոր ներդրման համար և փաստել, որ ջերմոցի կառուցումը մեծապես կնպաստի անտառտնկման աշխատանքների առավել որակյալ և ժամանակային առումով ճշգրիտ իրականացմանը։

Լոռու մարզում անտառվերականգնման համար ջերմոցի կառուցման և հակակարկտային ցանցի ստեղծման ծրագրի շրջանակում «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպությունը կառուցելու է 506 քմ տարածքով անտառային տնկիների ջերմոց Գուգարքում գործող կազմակերպության տնկարանի տարածքում, ինչպես նաև տեղադրելու է հակակարկտային ցանց նույն տնկարանի 6600 քմ տարածքի վրա։

«Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը ստեղծվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով ավելացնել Հայաստանի անտառծածկույթը և նպաստել անտառների պահպանմանը։ Իր գործունեության 3 տարիների ընթացքում արդեն իրականացրել է ավելի քան 1 մլն ծառի անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներ Լոռու և Տավուշի մարզերի 315 հա տարածքում։ Քանի որ կազմակերպությունը մեծացնում է իր արտադրողականությունն ու անտառպատման ծավալները, անհրաժեշտ է ստանալ ավելի մեծ քանակով ու որակյալ տնկիներ։ Ջերմոցը հնարավորություն է տալու տարեկան աճեցնել լրացուցիչ 115,200 անտառային ծառատեսակների տնկիներ փակ արմատային համակարգով, իսկ հակակարկտային ցանցի շնորհիվ կբարելավվի տնկարանի արդյունավետությունն ու բաց արմատային համակարգով որակյալ տնկիների ստացումը, քանի որ այն տնկիները, որոնք առավելապես զգայուն են եղանակային պայմանների նկատմամբ, պաշտպանված կլինեն։

Հիշեցնենք, որ կարևորելով Շրջակա միջավայրի նախարարության և «ՄԱՅ ՖՈՐԵՍԹ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպության միջև առկա արդյունավետ համագործակցությունը և հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական պաշարների ողջամիտ օգտագործման, անտառների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու օգտագործման կարևորությունը, 2022 թվականի ապրիլի 12-ին Շրջակա միջավայրի նախարարությունը և «ՄԱՅ ՖՈՐԵՍԹ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպությունը համագործակցության հուշագիր են կնքել։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
13:30 Շարժումը հաղթելու է, և դա բերելու է Հայաստանի զարգացման․ Գևորգ Թամամյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան