ՀՀ ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած խուլիգանության դեպքի քրեական վարույթով 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
copy image url

ՀՀ ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած խուլիգանության դեպքի քրեական վարույթով 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Ներքին 2 տարի առաջ - 19:39 15-12-2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ ազգային ժողովի դիմաց անցկացվող հավաքի ընթացքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները: Երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 42 և 34-ամյա տղամարդիկ մի խումբ անձանց հետ հիշյալ օրը՝ ժամը 09:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում մասնակցել են Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման նպատակով անցկացվող հավաքին։ Դրա ընթացքում նրանք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, ինչպես նաև անտեսելով ոստիկանների հորդորները՝ խոչընդոտել են նշված վայրում փողոցի երթևեկելի գոտիով երթևեկող ավտոմեքենաների երթևեկությանը:

Այդ ընթացքում 34-ամյա տղամարդը նախապես իր հետ բերված հավկիթներով և ձնագնդիկներով հարվածել է պատգամավոր Ա.Ք.-ին սպասարկող ծառայողական ավտոմեքենային:

Այնուհետև մի խումբ մասնակիցներ, շարունակելով իրենց խուլիգանական գործողությունները խոչընդոտել են աշխատանքի վայր ժամանող ԱԺ պատգամավոր Ս.Գ-ի երթևեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ և հարվածել վերջինիս ավտոմեքենային:

Ս.Գ.-ն դուրս է եկել ավտոմեքենայից, որի ընթացքում 42-ամյա տղամարդը և մի խումբ հավաքի մասնակիցները, անտեսելով շրջակայքում զբոսնող քաղաքացիների առկայությունը, հայհոյանքներ հնչեցնելով, հավկիթներով հարվածել են Ս.Գ.-ին, քաշքշել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 42-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 34-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել քրեական վարույթից վերջիններիս վերաբերյալ մասն անջատել առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ամենից շատ դիտված

12:38 Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան
15:43 Սրտիդ ստենդները թող ամրանան սիրո գերդոզավորումից. Նազենի Հովհաննիսյանը շնորհավորել է Անդրեին
12:45 Հայտնի է՝ ով էր ԱԺ դահլիճ մտնել փորձող տղամարդը
23:58 Արման Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից
17:10 Ձեր գերեզմանը մի օր, մելիք Ֆրանգյուլի գերեզմանի նման, դառնալու է հայի մաղձ թափելու վայր․ բաց նամակ՝ Փաշինյանին
22:18 Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ՝ անխաթար պահպանելու ինքնությունը. կաթողիկոսը՝ սփյուռքահայերին
12:00 Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներին ուղարկել են Երևան
12:14 Հակոբ Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորի 7 ամսական հղի օգնականին հրելու մասին
14:05 Իմ տանն էլ Մեծ Հայքի քարտեզը կա, կարող են մեղադրել միջազգային ահաբեկչության մեջ․ Գառնիկ Դանիելյան
19:21 Փաշինյանն ընտրությամբ ու ամեն գնով դառնալու է վարչապետ, անգամ եթե ուղիղ եթերում երեխա ուտի. քաղաքագետ