Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 20:00 15-12-2022

Փաշինյանի ֆուտբոլային զառանցանքը՝ մարտնչող տգիտության ֆոնին

Երբ երկրում լարված իրավիճակ է, հանկարծ հիշում են սպասվող սպորտային փառահեղ նվաճումների մասին, երազներում գալիս են ոսկեգույն մեդալներ, գավաթներ և 1-ին հորիզոնականներ պատվո հարթակներում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստի ընթացքում ասել է․

«ՀՀ կառավարության` մինչև 2050թ-ի ռազմավարության մեջ արձանագրված է նպատակ ՀՀ ֆուտբոլի հավաքականը դարձնել ֆուտբոլի Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր, որն իրագործելի ծրագիր է։ Իհարկե,պետք է մտածենք՝ մեր ֆուտբոլի հավաքականին ինչպես աջակցենք, որ իրենք էլ հասնեն․․․ Կարծում եմ` իրագործելի ծրագիր է։ Բայց սրա համար էլ մենք պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք։ Իրատեսականությունը խիստ հաշվարկելի է։ Դա կախված է նրանից, թե մենք ինչքան ենթակառուցվածք ունենք և քանի երեխա է ֆուտբոլով զբաղվում»,– ասաց Փաշինյանը։ Վարչապետը նաև հավելեց, որ կառավարությունը խրախուսում է մարզադպրոցների, ֆուտբոլային մարզադաշտերի կառուցումը։ «Անկախ միջազգային, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական իրավիճակից` մենք ՀՀ զարգացման օրակարգից մի վայրկյան անգամ չպիտի շեղվենք։ Այո՛, մենք բոլորս հասկանում ենք բոլոր բարդությունները, տեսնում ենք, ապրում ենք այդ բոլոր բարդությունները։ Բայց մենք իրավունք չունենք մի վայրկյան անգամ ՀՀ զարգացման օրակարգից շեղվելու»։

Հատկանշական է, որ Փաշինյանը օրինակ բերեց Մարոկկոյի հավաքականին։ Ի դեպ, մարոկկացիները դեռ մրցանակակիր չեն և դառնալու համար պետք է դժվարին խաղում հաղթեն Խորվաթիայի հավաքականին։

Թեկուզ Աշխարհի առաջնության մրցանակակիր չդառնալու դեպքում, Մարոկկոյի հավաքականն, իրավամբ, պատմական նվաճման է հասել։ Ամեն դեպքում, աֆրիկյան երկրի հավաքականում կան թոփ առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներ։ Այսպես, Մարոկկոյի հավաքականի ներկայիս կազմի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը կազմում է 241․1 միլիոն եվրո։ Համեմատության համար նշենք, որ մինչև 2050 թվականը ԱԱ-ի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր դառնալ պատրաստվող Հայաստանի հավաքականի ներկայիս կազմի համագումարը կազմում է ընդամենը 9․08 միլիոն եվրո։

Մարոկկոյի հավաքականի կազմում կան ժամանակակից ֆուտբոլում տոն տվող ֆուտբոլիստներ՝ Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, տրանսֆերային արժեքը՝ 65 միլիոն եվրո), Հաքիմ Զիեշ («Չելսի», տրանսֆերային արժեքը՝ 17 միլիոն եվրո), Բունու («Սևիլիա», տրանսֆերային արժեքը՝ 15 միլիոն եվրո), Նայեֆ Ագերդ («Ասթոն Վիլա», տրանսֆերային արժեքը՝ 25 միլիոն եվրո), Սոֆիան Ամրաբատ («Ֆիորենտինա», տրանսֆերային արժեքը՝ 10 միլիոն եվրո)․․․

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Էդուարդ Սպերցյանն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո։ Եւս 3 ֆուտբոլիստների միջին արժեքը մոտ 1 միլիոն եվրո է, մյուսներինը՝ համեմատաբար ցածր։

Առաջիկա 28 տարիների ընթացքում, ըստ Փաշինյանը, ֆուտբոլային նոր՝ փառահեղ սերունդ է ի հայտ գալու։ Ըստ ամենայնի՝ ներկա կազմի երիտասարդները նույնպես իրենց ներդրումն են ունենալու ԱԱ-ի կամ Եվրոպայի առաջնության ոսկե, արծաթե կամ բրոնզե մեդալակիր դառնալու գործում։ Ներկայիս ազգային ընտրանու ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները մոտավորապես 150-175 հազար եվրո են․․․

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 1993 թվականից մասնակցում է Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլերին։ Նշենք, որ մեր ազգային թիմն ընդամենը մեկ անգամ՝ Եվրո-2012-ի անցումային խաղերին մասնակցելուն է մոտ եղել, որի համար վերջին տուրում պետք է հաղթեր Իռլանդիայի ընտրանուն։

Այսպես, Աշխարհի առաջնությունների որակավորման 8 փուլերի ընթացքում Հայաստանի հավաքականը խմբում 2 անգամ զբաղեցրել է վերջին՝ 6-րդ հորիզոնականը, 2 անգամ՝ նախավերջին (5/6, 6/7) և ընդամենը 2 անգամ 4-րդ հորիզոնականը։

Եվրոպայի առաջնության որակավորման 7 փուլերի ընթացքում Հայաստանի հավաքականը խմբում 2 անգամ զբաղեցրել է վերջին հորիզոնականը, 4 անգամ՝ նախավերջին, իսկ Եվրո-2012-ի որակավորման փուլում՝ 3-րդ։

Պարզապես դժվար է պատկերացնել, թե Փաշինյանն ինչպես է պատկերացնում ոչ միայն եզրափակիչ փուլ դուրս գալը, որը իրոք, փառահեղ նվաճում կլիներ, այլ նաև մրցանակակիր դառնալը։ Զավեշտալի է նաև, որ Փաշինյանը երկրորդ անգամ է պնդում իր ֆենոմենալ միտքը: Ամեն դեպքում, ՀՖՖ 2019-2025 թթ․ ռազմավարական ծրագրում այդ մասին գեթ մեկ տող չկա․․․

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
16:00 Խանութ էր գնում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային վաղը կհուղարկավորեն
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով

Ձեզ գուցե հետաքրքրի