Արտաքին 3 տարի առաջ - 15:48 15-12-2022

ԵԽ պատվիրակության ղեկավարը Ադրբեջանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը հայտարարություն է տարածել՝ Արցախը Հայաստանին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի արգելափակման վերաբերյալ։

«Ես լրջորեն անհանգստացած եմ դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքում Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների և ենթադրյալ բնապահպանական ցուցարարների գործողություններով, որոնք հանգեցնում են Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կապող ճանապարհի փակմանը, որը տարածաշրջանի հայ բնակչության համար կենսական մատակարարման գիծ է»,- ասվում է հայտարարության մեջ։

Կալջուրանդն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող գազատար խողովակաշարով մատակարարումների դադարեցումը մեծացնում է հումանիտար լուրջ հետևանքների վտանգը։ Նա Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը, որտեղով անվտանգ տեղաշարժը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում։

«Հիշեցնում եմ, որ անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ Ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը կատարել այս հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ ինչպես գործողությունների, այնպես էլ հռետորաբանության առումով»,- հավելել է Կալյուրանդը։


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում