Ներքին 3 տարի առաջ - 12:23 15-12-2022

Երևանում ակցիաներ տեղի կունենան դեսպանատների, ԵՄ պատվիրակության շենքի մոտ


Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է այսօր տեղի ունեցող ակցիաների ժամանակացույցը։

Նա նշել է, որ Արցախն արդեն չորրորդ օրն է, որ Ադրբեջանի կողմից ամբողջական շրջափակման մեջ է, անջատվել է գազամատակարարումը։ Դրանով պայմանավորված՝ հումանիտար աղետ է Արցախում, իսկ Ադրբեջանի հանցավոր վարքագծի նկատմամբ միջազգային հանրության արձագանքը պատշաճ չէ։ Այս ամենի դեմ բողոքի ձայն բարձրացնելու համար նախատեսվում է այսօր ակցիաներով լինել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների դիմաց, հետևյալ ժամանակացույցով՝

14:00-ին՝ ԱՄՆ-ի, 14:30-ին՝ Չինաստանի դեսպանատների մոտ, 15:30-ին՝ ԵՄ պատվիրակության շենքի մոտ, 16:30-ին՝ Ֆրանսիայի, 17:00-ին ՌԴ-ի, հաջորդիվ՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ։

«Այնուհետև միանալու ենք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրենց բողոքն արտահայտող մեր հայրենակիցներին։ Ես լինելու եմ բոլոր ակցիաների վայրերում՝ ներկայացնելու իրավիճակը Արցախում և պահանջելու տեր կանգնել մարդու իրավունքների համընդհանրության կարևորագույն սկզբունքին։

Կոչ եմ անում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանի կարևորագույն առաքելությունն իրականացրած իմ բոլոր գործընկերներին միանալ և առաջնորդել ակցիաները։

Կոչ եմ անում նաև Արցախի ճակատագրով սրտացավ իմ բոլոր հայրենակիցներին միանալ նշված ակցիաներին և մեր պահանջները ներկայացնենք միջազգային հանրությանը»,- նշել է Գեղամ Ստեփանյանը։

Նշենք, որ երեկ Ազգային ժողովի իշխող խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ խնդրի վրա հրավիրելով միջազգային գործընկերների ուշադրությունը։ Համատեղ հայտարարություն տարածելու մասին քննարկում է սկսել լրագրողական հանրույթը, բազմաթիվ անհատներ վիրտուալ տիրույթում, ակցիաներով կամ զենքով պայքարելու իրենց պատրաստակամության մասին են հայտնում հրապարակավ։ Երևան-Ստեփանակերտ մայրուղին շարունակում է փակ մնալ, թեպետ այն բացելու կոչով են հանդես եկել Բրյուսելը, Վաշինգտոնը, Փարիզը, Օտտավան։

Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական կողմի՝ «բնապահպան-ակտիվիստները», որ վրաններ են տեղադրել և գիշերում են Երևան-Ստեփանակերտ փակված մայրուղու վրա, հայտարարում են, թե «ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում»՝ Արցախում հանքավայրերը շահագործվում են օրենքի խախտումներով, և իրենք պիտի վերահսկեն այդ գործունեությունը։ Ադրբեջանցիները հանդիպում են պահանջում Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել