Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:51 15-12-2022

«Զանգեզուրի միջանցքի» գործարկումը ՌԴ-ի համար միակ հնարավորությունն է․ Արա Պապյան

ԱԺԲ անդամ, քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ սեղծված իրավիճակին, իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հասկանալու համար ի՞նչ է կատարվում Արցախի շուրջ պետք է ավելի լայն ընդգրկումով նայել երևույթներին։

Ս․թ․ դեկտեմբերի 5-ին ուժի մեջ մտավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը։ Այն ոչ միայն ռուսական նավթի առավելագույն շեմը սահմանեց մեկ տակառի դիմաց 60$US, այլև, որ ավելի կարևոր է, արգելք դրեց այդ նավթի ծովային ճանապարհով արտահանման վրա։

Հաշվի առնելով, որ 2023թ․ մարտի 5-ից նման արգելք դրվելու է նաև նավթամթերքների վրա, իսկ սրանց համախառն արտահանումն ու ածանցյալները միասին կազմում են ՌԴ բյուջեի կեսից ավելին, նշանակում է ռուսական տնտեսությանը և բանակին առաջիկա 7-8 ամիս հետո սպասվում է կատարյալ փլուզում։

Այս իրավիճակում Ռուսաստանի համար ցամաքային արտահանումները ձեռք են բերում կենսական նշանակություն և ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ գործարկումը Ռուսաստանի համար, ըստ էության, դրա միակ հնարավորությունն է, քանի որ դեպի Չինաստան արտահանումը հասել է իր առավելագույնին։

Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։ Թուրքերի հետ համաձայնեցված ու նրանց ձեռքով փակում ես Լաչինի միջանցքը ու բացելու դիմաց Հայաստանից կորզում ինչ-որ անցուղի Սյունիքով, որը միջանցք չես անվանում։

Շահում է Ռուսաստանը, շահում են ՀՀ իշխանությունները, շահում են ազեր-թուրքերը։
Միակ կորցնողն Արևմուտք է։ Ահա թե ինչու՞ Արևմուտքը պահանջում է Լաչինի միջանցքի բացում ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ։

Դե այս աղմուկի մեջ էլ ոմանք մի քանի մանր հարցեր են լուծում։ Օրինակ՝ ազեր-թուրքերը Արցախին պարտադրում են գազը գնել իրենցից»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ