Ներքին 3 տարի առաջ - 22:21 10-12-2022

Արևիկն ուղնուծուծով հայրենասեր է․ Հրայր Թովմասյանը՝ Արևիկ Պետրոսյանի մասին

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով իր գործընկեր Արևիկ Պետրոսյանին։

«Այսօր ինձ շա՜տ հարազատ մարդու՝ Արևիկ Պետրոսյանի ծննդյան տարեդարձն է: Նաև Սահմանադրական դատարանում նրա պաշտոնավարման ավարտը: Շնորհավորանքն էլ խառնվում է շնորհակալության ու երախտագիտության զգացումների հետ:

Սեփական փորձով հասկացանք՝ խառնակ ժամանակներում, անսովոր ու էքստրեմալ իրավիճակներում է, որ ամբողջությամբ բացահայտվում է մարդու էությունը: Անգամ ինքդ քեզ ես ճանաչում ու բացահայտում հենց այս տիպի իրավիճակներում: Արևիկն ուղնուծուծով հայրենասեր է, բացառիկ կամքի ու նախանձելի սկզբունքների կրող եզակիներից մեկը: Մարդ, ում գոյությունն իսկ մեզ շրջապատող խավարի, փորձությունների ու համատարած աղմուկի մեջ հուշում է գալիք ավելի լավ, ավելի ապահով ու ավելի արդար ժամանակները:

Հարգելի տիկի՛ն Պետրոսյան, սիրելի ընկե՛ր:

Շնորհակալ եմ քեզ՝ հայրենիքը գործով սիրելու, ու դա անդադար ապացուցելու համար, պետությանը անխոնջ ու անձնվիրաբար ծառայելու համար, քո պայքարող, չհանձնվող ու չընկրկող տեսակի համար, հայրենի արդարադատության բնագավառում քո մեծ վաստակի համար, իրավիճակային շահը համոզմունքներիդ անվարան չստորադասելու համար, լա՜վ ընկեր ու պարզապես լա՜վ մարդ լինելու համար:

Եղի՛ր առողջ, երջանիկ ու հաջողակ: Եղի՛ր սիրելիներով ու հասկացող, գնահատող ու Ձեզ արժանի մարդկանցով շրջապատված:

Ես գիտեմ մեր երկրի ու հանրային կյանքի մասին քո մտքերը, ցանկություններն ու իղձերը: Մաղթում եմ քեզ տեսնել քո իսկ ավանդի պտուղները»։



Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից