Արտաքին 3 տարի առաջ - 14:40 10-12-2022

Անկարան ակնկալում է, որ Մոսկվան կկատարի Սիրիայի հարցով իր ստանձած պայմանավորվածությունները

Ստամբուլում Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարներ Սերգեյ Վերշինինի և Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունների միջև ընթացող բանակցություններում թուրքական կողմը հայտնել է, որ պաշտոնական Անկարան ակնկալում է, որ Մոսկվան կկատարի Սիրիայի հարցով իր ստանձնած պարտավորությունները՝ այդ թվում նաև Սիրիայի որոշ շրջաններից քուրդ զինյալներին դուրս բերելու կետը։

Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, այս մասին ասվում է բանակցությունների արդյունքների վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

Հաղրոդվում է, որ երկու օր տևած խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննակել են ՄԱԿ-ի կողմից իրականացվող բարեփոխումները, հացահատիկային համաձայնագրի կատարման հարցերը, Ուկրաինայում, Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները։ Բացի այդ կողմերը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքի և Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջաններում ընթացող գործընթացների վերաբերյալ։

Խորհրդակցությունների շրջանակում շեշտվել է հացահատիկի համաձայնագրի շարունակման կարևորությունը, որը հնարավորություն է տվել Սև ծովով համաշխարհային շուկաներ մատակարարել ավելի քան 13 մլն տոննա գյուղմթերք։ Բացի այդ նշվել է Ռուսաստանից հացահատիկի և պարարտանյութերի արտահանման հետ կապված ընթացակարգերը դյուրացնելու անհրաժեշտությունը։

Թուրքական կողմը կոչ է արել շուտափույթ դադարեցնել Ուկրաինայում ընթացող պատերազմը, ինչը հնարավոր է բանակցությունների վերսկսման ու արդար և երկարաժամկետ կարգավորման միջոցով։ Պաշտոնական Անկարան ընդգծել է, որ այս ուղղությամբ պատրաստ է ամեն կերպ աջակցել կողմերի քայլերին։

Ինչ վերաբերում է սիրիական ճգնաժամին, ապա այս հարցում ուշադրությունը նշվել է Սիրիայի տարածքային ամբողջականության և քաղաքական միասնության պահպանման, ինչպես նաև քաղաքական կարգավորման կարևորությունը՝ հիմնված «ճանապարհային քարտեզի» վրա, որն ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի լույսի ներքո:

Անկարան միևնույն ժամանակ ընդգծել է իր վճռականությունը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և նրա սիրական թևի՝ Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների ահակբեկիչների դեմ պայքարը շարունակելու հարցում։ Թուրքական կողմը շեշտել է, որ քուրդ ահաբեկիչները վտանգում են ոչ միայն Սիրիայի տարածքային ամբողջականությունն, այլ նաև Թուրքիայի ազգային անվտանգությունը։ Այս համատեքստում թուրքական կողմը ռուսական պատվիրակության ուշադրությունը հրավիրել է 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի հարցով Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների կետերի կատարման անհրաժեշտությանը։

Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում թուրքական կողմը հայտնել է, որ Անկարան այդ երկրում կենսական է համարում ՄԱԿ-ի մեխանիզմի պահպանումը՝ ավելի քան 4 միլիոն կարիքավոր մարդկանց աջակցելու համար։

Ինչ վերաբերում է Լիբիայում տիրող իրավիճակին, ապա Թուրքիան կողմ է այս երկրում քաղաքական գործընթացների առաջխաղացմանը՝ հաշվի առնելով ազգային համաձայնության գործոնը, ինչպես նաև ազատ ընտրությունների անցկացումը։

Թուրքական պատվիրակությունն ընդգծել է Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջաններում սադրանքների կանխման կարևորությունը, որը հղի է տարածաշրջանում խաղաղության և կայունության սպառնալիքով։ Անկարան նաև դատապարտում է միջազգային պայմանագրերին հակասող ցանկացած քայլ։

Ամենից շատ դիտված

09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
22:30 1,5 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության և վիրավորանքի համար. Բագրատ Սրբազանը հաղթեց դատարանում
10:43 Ռամզան Կադիրովի` երթևեկության կանոնները խախտած որդուն հուշամեդալ է շնորհվել
11:05 ՌԴ-ն հրադադար է առաջարկում Կոստանտինովկայում. Մոսկվան Կիևից պատասխան է սպասում զոհվածների մարմինները հանձնելու համար
13:23 Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. Հայրապետյան
09:08 Սահմանադրությունը մարդկանց ապրելու կանոններ է սահմանում. դրանք պետք է սահմանված լինեն ժողովրդի կամքով, ազատ կամարտահայտմամբ. Փաշինյան
12:25 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
09:45 Սա հերթական ռուսական սուտն է. Զելենսկին հերքել է Կոնստանտինովկայի գրավումը և Պուտինին հրավիրել այնտեղ հանդիպման
10:58 Տղամարդը աղբամանից գտել է 162 հազար դոլար արժողությամբ բնօրինակ կտավը
09:38 Բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ վերջինը բախվել է ապառաժ քարերին․ կա վիրավոր