Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:18 09-12-2022

2023 թ․-ի գարնանը Հայաստանում իշխանափոխություն կլինի. էքստրասենս

«Թվի փոփոխություն է կատարվում, 3-ը ուժ ու եռանդ է բերելու, այդ 2-ից վերջապես մենք պրծանք»։ Այս մասին Օragir.News-ի հետ զրույցում ասաց էքստրասենս Սոսե Բաբայանը՝ խոսելով գալիք 2023թ-ից։

«Դաժան և շատ ծանր էր, մեր զինվորների մահվան դեպքերը շատ էին, 23-ին թիվը փոխվելու է, բայց այս տարվա վերջին էլի վատ բաներ են լինելու։ Տարվա վերջը լինելու է դժգույն, եթե Եվրատեսիլը չլիներ, այս ամսի 9-ի կտրվածքով վատ բաներ էի տեսնում, Եվրատեսիլը մի քիչ մեղմացրեց։ Բայց այս պահին սահմանին էլի պատրաստվում են հուժկու ձևով հարձակում իրականացնել։ Լինելու է դա մի քիչ հետաձգումով, հետո կանխվելու է, 23 ոտք ենք դնելու լավ․ մի քիչ լարվածություն լինելու է, բայց ոչ նախորդ տարիների նման»,- ասաց Բաբայանը։

Բաբայանը ասաց, որ այս տարի բավականին հաջող է լինելու նրանց համար, ովքեր պլանավորում են գալիք տարում ամուսնանալ։

«Նապաստակը ահագին լավ բարեմաղթանքներ է տալիս զույգերին, որ պետք է ամուսնանան։ Ով վարկեր ունի, պարտքեր ունի, մարելու է։ Այս տարի ովքեր ամուսնացած չեն, ամուսնանալու են, ով իր կեսին չի գտել, գտնելու է։ Ինչպես ձեռքդ դնում ես նապաստակի վրա, հանգստանում ես, այդպիսի հանգստություն է լինելու, այդպիսի շատ-շատ դրական էմոցիաներ է պարգևելու բոլորին»։

Խոսելով 2023 թ-ի եղանակային կանխատեսումներից՝ Բաբայանը նշեց. «Եղանակները լինելու են օրինական ճիշտ։ Ամեն մի տարվա եղանակին իրեն բնորոշ եղանակ է լինելու»։

Խոսելով նոր պատերազմների հավանականությունից՝ էքստրասենսն ասաց. «Ճիշտ է, ամբողջ աշխարհում է խառնված վիճակ, բայց մեր երկրում պատերազմները չեն վերջանալու։ Բայց ծնվում է մեկը, ով գալու է ու այս հարցին դիվանագիտական լուծում տա։ Պատերազմներ լինելու են Կապանի կողմից, լինելու է Արցախի տարբեր հատվածներում, Տավուշի մարզում, տեսնում եմ, որ Տավուշից երկու գյուղ է հանձնվում 23 թվին»։

Հետաքրքրվեցինք Բաբայանից, թե ինչ ելք են ունենալու մեզ համար այդ պատերազմները․ «Կառավարությունը փոխվելու է ու մենք հաղթելու ենք։ Ո՛չ նախկինները, ո՛չ էլ ներկաները․ լրիվ նոր տողից, սպիտակ էջից նոր Հայաստան ենք մենք կառուցելու։ Մենք 23թվից ունենալու ենք նոր Կառավարություն, որը մեզ հաղթանակներ է բերելու»։

23 թվից գարնանը նոր զարթոնք է լինելու, մենք իշխանափոխություն ենք ունենալու։ Երկիրը զարթնում է, այդպես կարելի է ասել, քնից, զարթնի և այդ ապուշների գլխին զարկի, ծնվում է վերջապես մի Նժդեհ․ ինչքան կարելի է կուլ գնալ»,- ասաց Բաբայանը։

Հետաքրքրվեցինք Բաբայանից, թե կարող է անուն նշել, նապատասխանեց. «Այդ մեկի անունը ես էլ չգիտեմ, որ նշեմ։ Գիտեմ, որ ոչ ներկա է, ոչ նախկին»։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին