Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 09-12-2022

ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթներին անցնելու աշխատանքն արագացել է. Պուտին

ԵԱՏՄ երկրների միջեւ փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթներին անցնելու աշխատանքն արագացել է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

Նրա խոսքով, սկսվել է ընդհանուր վճարային ենթակառուցվածքի ստեղծման և ազգային համակարգերի ինտեգրման, ֆինանսական տեղեկատվության փոխանցման գործընթացը։
Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ երկրներում սակագներն ու էներգակիրների գները արմատապես տարբերվում են արեւմուտքի հարևանների համապատասխան սակագներից։

«Ասենք ԵԱՏՄ երկրներում և Եվրամիությունում գազի գները տարբերվում են 10 և նույնիսկ ավելի շատ անգամ, ոչ թե ինչ-որ տոկոսներով, այլ 10 և ավելի անգամ»,- նշել է Պուտինը՝ հավելելով, որ նման ցուցանիշները համապատսխան պայմաններ են ստեղծում տնտեսական զարգացման համար։

Ռուսաստանի ղեկավարը համաձայնել է իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որ ԵԱՏՄ երկրները պետք է ավելի արդյունավետ աշխատեն՝ մնացած մաքսային և վարչական խոչընդոտները վերացնելու համար, քանի որ դրանք խանգարում են երկրների միջեւ ազատ առեւտրին։

«Դա ճիշտ է։ Դրանք խանգարում են երկրների միջև ազատ առևտրին և մենք պետք է այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատենք»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում