Արտաքին 3 տարի առաջ - 14:06 09-12-2022

Ալիևի օգնականը արձագանքել է Արմեն Գրիգորյանի հայտարարությանը

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը անձագանքել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որի համաձայն Վաշինգթոնում կայացած իրենց հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել միջազգային մեխանիզմ ստեղծել, որտեղ Արցախի Հանրապետությունն ու Ադրբեջանը կքննարկեն Արցախի բնակչության իրավունքներին ու անվտանգության վերաբերող հարցերը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը։

Հաջիևը նշել է, որ Արցախում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծման վերաբերյալ «պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին հայտարարությունները սուտ են»։ Նա ափսոսանք է հայտնել, որ անցկացված քննարկումների էությունը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից «միակողմանիորեն խեղաթյուրվել է»։

Ադրբեջանի նախագահի խորհրդականը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 13-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում մանրամասն տեղեկատվություն է հայտնել Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումների բովանդակության և բնույթի մասին։ Նա նշել է, որ «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակչության իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծման վերաբերյալ Վաշինգտոնում պայմանավորվածություն ձեռք բերելու մասին հայտարարությունները կեղծ են»։

Հաջիևի խոսքով՝ բանակցությունների ընթացքում որևէ հարցի քննարկումը չի նշանակում, որ այս հարցում պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Նա նշել է, որ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացում, որը կազմակերպել էր ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, ադրբեջանական կողմը վերահաստատել է, որ Բաքուն Արցախում բնակվող հայերի իրավունքների ու անվտանգության հարցը չի քննարկի միջազգային որևէ գործընկերոջ հետ, քանի որ դա «երկրի ներքին գործն է»։

«Միջազգային մեխանիզմի ստեղծման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Ադրբեջանը մտադիր չէ այդ հարցը քննարկել ո՛չ Հայաստանի, ո՛չ այլ պետությունների ու կազմակերպությունների հետ։ Հանդիպմանը ԱՄՆ ներկայացուցիչը ևս մեկ անգամ հարգանք է հայտնել Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ»,- ասել է Հաջիևը։

Վերջինս այս հարցով հայ պաշտոնյաների ելույթը դիտարկել է որպես «ոտնձգություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»։


«Այս և այլ հակասական հայտարարություններն ու անհարկի նոր տարրերը, որոնք վերջերս առաջ քաշվեցին հայ պաշտոնյաների կողմից, վկայում են հայկական կողմի մտադրության մասին՝ միտումնավոր խաթարել խաղաղ համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները և ստեղծել միայն բանակցությունների իմիտացիա։ Խորհուրդ ենք տալիս հայկական կողմին հրաժարվել նման ապակառուցողական քաղաքականությունից, քաղաքական կամք ցուցաբերել տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար և լրջորեն մասնակցել խաղաղության պայմանագրի բանակցություններին»,- եզրափակել է Հաջիկը։


Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել