Արտաքին 3 տարի առաջ - 09:25 09-12-2022

ԵՄ երկրներն ավելի ու ավելի դաժան են դառնում միգրանտների նկատմամբ


ԵՄ երկրներն ավելի ու ավելի դաժան են դառնում միգրանտների և իրենց սահմաններում ապաստան փնտրող անձանց նկատմամբ։ Այս մասին ասվում է Սահմանին բռնության մոնիտորինգի ցանցի (BVMN) զեկույցում, հայտնում է Politico-ն։

«Մենք ի վիճակի չենք ժխտել դիմակայության գոյությունը։ Մենք ունենք տեսաապացույցներ։ Մենք ունենք կադրեր, ունենք բժշկական փաստաթղթեր և 1000-ից ավելի ցուցմունքներ, և սա միայն այն տվյալներն են, որոնք մենք կարողացել ենք հավաքել»,- Եվրախորհրդարանում զեկույցի ներկայացման ժամանակ ասել է BVMN-ի ավագ քաղաքական վերլուծաբան Հոուփ Բարքերը:

Իրավապաշտպան ցանցի ակտիվիստները զրուցել են ավելի քան 700 մարդկանց հետ, որոնք փորձել են մուտք գործել ԵՄ 2021 և 2022 թվականներին, և ներկայացրել են ԵՄ սահմաններին անմարդկային պայմանների մռայլ պատկերը՝ խոսելով «բռնության աննախադեպ աճի» մասին։

2021 թվականին հարցվածների միայն 5 տոկոսն է ասել, որ Եվրոպայից վտարման ժամանակ «անհամաչափ ուժի» չի ենթարկվել կամ դրա ականատեսը չի եղել։

Ավելի քան 3000 էջում ցանցը փաստագրել է, թե «ինչպես է գրեթե 25 000 մարդ նախքան անօրինական արտաքսումը ծեծի ենթարկվել, նվաստացվել եւ կամայականորեն կալանավորվել՝ ինչպես ԵՄ արտաքին սահմաններին, այնպես էլ նրա անդամ պետությունների տարածքում»,- ասել է Բարքերը:

Եվրախորհրդարանի ձախակողմյան խմբի գերմանացի անդամ Կոռնելիա Էռնստը, որը պատվիրել է հետազոտությունը, ուղիղ պատասխանատվությունը դնում է Եվրոպական հանձնաժողովի վրա: «Հանձնաժողովը նախկինի պես անգործության է մատնված՝ առանց խախտման ընթացակարգեր սկսելու անդամ երկրների դեմ, որոնք վանում են մարդկանց եւ մերժում նրանց ապաստան ստանալու իրավունքը»:

Հեղինակները հավելում են, որ ԶԼՄ-ների ազատությունը նույնպես հարվածի տակ է։ BVMN-ի շահերի պաշտպանության բաժնի ղեկավար Միլենա Զայովիչը հայտարարել է, որ «քրեականացումը առնչվում է ոչ միայն պոտենցիալ ապաստան հայցողներին: Դա ազդում է նաև նրանց վրա, ովքեր հայտնում են իրենց դժվարությունների մասին»:

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը