Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 13:45 08-12-2022

Անկարան և Վաշինգթոնը քննարկել են F-16 կործանիչների մատակարարման հարցերը

Թուրքիայի նախագահի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը` հղում անելով Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարությանը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական և տնտեսական կապերին, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Արևելյան Միջերկրական ծովում, Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակին, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին։

Հայտարարության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ։

Քալընը ողջունել է Շվեդիայի և Ֆինլանդիայի արձանագրած առաջընթացը՝ ՆԱՏՕ-ին միանալու ճանապարհին: Նա ընդգծել է սկանդինավյան երկրների կողմից եռակողմ հուշագրի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունների խստիվ կատարման անհրաժեշտությունը։

Թուրքիայի նախագահի խոսնակն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, Անկարան և Վաշինգտոնը պետք է կենտրոնանան ռազմավարական և ընդհանուր շահերի վրա։ Նա հայտնել է նաև թուրքական կողմի ակնկալիքների մասին՝ կապված ԱՄՆ Կոնգրեսի կողմից Թուրքիային F-16 կործանիչների մատակարարման և արդիականացման խնդրանքի հաստատման գործընթացի հետ։

Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմին, ապա Իբրահիմ Քալընն ընդգծել է կողմերին բանակցությունների սեղան վերադարձնելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝

Թուրքիան վճռական է նպաստելու դիվանագիտական ​​նախաձեռնություններին՝ այդ թվում նաև գերիների փոխանակման և հացահատիկային միջանցքի պայմանավորվածություններին, որոնք կարող են ճանապարհ հարթել հրադադարի համար։

Մեկնաբանելով Թուրքիայի զինված ուժերի գործողություններն Իրաքի և Սիրիայի հյուսիսային շրջաններում՝ թուրք պաշտոնյան նշել է, որ դրանք թիրախավորում են Քուրդիստանի բանվորական կուսակցության ներկայացուցիչներին, որոնք վտանգ են ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար։ Քալընը հիշեցրել է, որ Թուրքիան ունի ինքնապաշտպանության իրավունք՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։

Միևնույն ժամանակ կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունն ու խորհրդակցությունները գլոբալ և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան