Արտաքին 3 տարի առաջ - 21:04 07-12-2022

Թուրքիայի նախագահի խոսնակը հայտնել է, որ Արցախում Ադրբեջանի հաղթանակը տոնում են ողջ թյուրքական աշխարհում

Թուրքիայի նախագահի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակն անկեղծորեն տոնում են ոչ միայն Թուրքիայում և Ադրբեջանում, այլ նաև ողջ թյուրքալեզու աշխարհում։ Ինչպես փոխանցում է Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ Քալընն այս մասին ասել է Անկարայում՝ ելույթ ունենալով կրթության ոլորտում թուրք-ղազախական համագործակցությանը նվիրված միջոցառմանը։

Թուրքիայի նախագահի խոսնակը շեշտել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի հաղթանակը մեծ նշանակություն է ունեցել։ Նրա խոսքով՝ պատերազմում Բաքվի հաղթանակը վստահություն է առաջացրել այն հարցում, թե միասնության դեպքում ինչ կարող է անել թյուրքական աշխարհը։

Թուրք պաշտոնյան նշել է, որ ներկայումս թյուրքական աշխարհը կրկին համախմբվում է՝ իր առջև բացելով նոր հորիզոններ։ Նա հայտնել է, որ թյուրքալեզու պետությունների փոխգործակցության կազմակերպության արձանագրած կոնկրետ արդյունքներից մեկը Թյուրքական պետությունների կազմակերպության հարթակն էր։

Վերջինս շեշտել է, որ տարիներ շարունակ՝ մասնավորապես սառը պատերազմի ավարտից և Խորհրդային Միության փլուզումից հետո, մեծ հարց էր առաջացել, թե դեպի ուր է շարժվելու թյուրքական աշխարհը և ինչպիսին կլինեն նրա հարաբերությունները Թուրքիայի ու մնացած աշխարհի հետ։ Նրա համոզմամբ՝ վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Թուրքիայում, Ղազախստանում, Ադրբեջանում, Ղրղզստանում և այլ թյուրքական հանրապետություններում, թյուրքական աշխարհի միասնությունն ու համերաշխությունը դադարել են դիտվել որպես հնարավորություն, այլ դարձել են ռազմավարական անհրաժեշտություն։

«Վերջին շրջանում մեծ նշանակություն ունեցավ Ղարաբաղում հաղթանակը, որը հպարտության և հույսի աղբյուր դարձավ թյուրքական աշխարհի համար։ Դա ցույց տվեց, թե ինչի կարող ենք հասնել միասնության դեպքում»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից