Արտաքին 3 տարի առաջ - 18:45 07-12-2022

Անկարան ԱՄՆ-ից F-16 կործանիչների մատակարարման հարցում առաջընթաց է ակնկալում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դրական զարգացում է անվանել ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագծից Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը սահմանափակող պայմաններ պարունակող կետերի վերացումը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է Մոլդովայի արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Անկարային կործանիչների մատակարարման գործընթացը կավարտվի որքան հնարավորինս շուտ։ Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Անկարան հայտնել էր, որ ԱՄՆ-ից ռազմական ինքնաթիռների մատակարարման պայմանագիրն անիմաստ է, եթե դրանց օգտագործման համար պայմաններ սահմանվեն։

Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ այս թեման աշխատանքային խմբերի մակարդակով քննարկվել է ամերիկյան կողմի հետ, ինչպես նաև բարձրացվել է նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի անձնական հանդիպման ժամանակ։ Նա նշել է, ԱՄՆ վարչակազմը բազմիցս հայտնել է Թուրքիայի հետ պաշտպանական համագործակցության թեմայի դրական ընկալման մասին։

«ԱՄՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի հետ համագործակցությունը բխում է նաև ՆԱՏՕ-ի շահերից։ Ուստի, իմ կարծիքով, օրինագիծը պետք է հաստատվի։ Սա բխում է բոլոր կողմերի շահերից»,- ասել է նա։

Անկարան ավելի վաղ դիմել էր ԱՄՆ-ին՝ 40 նոր F-16 Block 70 կործանիչներ գնելու և թուրքական ռազմաօդային ուժերի հաշվեկշռում ներառված 80 F-16 ինքնաթիռների արդիականացման համար։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ ներկայացված 857 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագծի վերջնական տեքստում Թուրքիայի հետ պաշտպանական համագործակցությունը սահմանափակող հոդվածներ չկան։




Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը

Ձեզ գուցե հետաքրքրի