Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:29 07-12-2022

Մինչև ինչքան կէժանանան բենզինը և հեղուկ գազը

«Այդ շուկան այնքան գործոններից է կախված, որ բավականին բարդ է կանխատեսումներ անելը»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը՝ խոսելով հեղուկ գազի և բենզինի գների նվազումից։

Խոսելով գնի վրա ազդող գործոններից՝ Քթոյանն ասաց. «Դա կախված է շատ գործոններից՝ պաշարներ ունեն, թե ոչ, կոնկրետ որտեղից են բերում և գործընկեր երկրի հետ ինչ արժեքային հարաբերություններ կան։ Գնաճն այստեղ և գնաճը կոնկրետ երկրում որքան է: Այսինքն՝ մենք պետք է դիտարկենք ոչ թե դրամ-դոլար փոխարժեքը, այլ պետք է նայենք, թե որտեղից է այդ վառելիքը ներկրվում:

Ներկրվող երկրի արժույթի համեմատությամբ՝ դրամի փոխարժեքն ինչ դինամիկա է արձանագրել և, եթե վառելիքի շուկայի պարագայում կամ կոնկրետ Ռուսաստանի պարագայում դիտարկենք այդ փոփոխությունը, այդքան ակնառու չէր, ինչքան որ դոլարի պարագայում էր։

Հիմա, ի վերջո, դրամն արժևորվեց դոլարի նկատմամբ, ռուսական ռուբլին ևս արժևորվեց դոլարի նկատմամբ, ռուբլի-դրամ հարաբերակցության մեջ նույն միտումները չեղան, ինչ որ դրամ-դոլարի պարագայում»,- ասաց Քթոյանը։

Քթոյանն ընդգծեց, որ վերը նշված գործոնները շատ կարևոր են, բայց բացի դրանցից, կան նաև այլ գործոններ. «Դա կարևոր գործոն է, բացի սրանից կապված է նրանից, թե առևտրային գործընկերների մոտ ինչ դինամիկա է արձանագրվում արտադրության մեջ ինչպիսի պրոցեսներ կան»։

Խոսելով այն մասին, որ դրամ-դոլար փոխարժեքի փոփոխման հետ զուգահեռ, միանգամից չի փոխվում վառելիքի արժեքը՝ Քթոյանն ասաց. «Այսինքն՝ դա մեծ թվով գործոններից է կապված և մենք կցանկանայինք, որ միանգամից դրամ-դոլար փոխարժեքը փոխվում է, դրան համապատասխան փոխվի նաև շուկայում գինը։ Մի քիչ ավելի բարդ է դա ակնկալելը, բայց հիմա նայեք՝ այդ պրոցեսն արձանագրվում է, ի վերջո նաև պետք է նկատի ունենանք, որ դոլարի նկատմամբ դրամի արժևորմանը զուգահեռ, տեղի է ունենում նաև նավթի գների որոշակի բարձրացում, որը հիմա փոխվում է նվազման ուղղությամբ և դա ևս իր դերակատարումն ունի նավթամթերքի, կամ էներգետիկ շուկայում գների փոփոխությանը»։

Պատասխանելով մեր այն դիտարկամանը, որ հեղուկ գազն էլ է էժանացել՝ տնտեսագետն ասաց. «Գազի պարագայում այնտեղ գինը մի պահ բարձրացավ, աժոտաժային պահանջարկ առաջացավ, առաջարկը դրան չէր բավարարում, դա հետքովիդյան պրոցես էր, դրսևորում էր լոգիստիկական խնդիրներ, դրանք կարգավորվեցին: Այսօր հակառակ պրոցեսն է տեղի ունենում»,- ասաց Քթոյանը։

Հարցին, թե այս գնանկումը դեռ երկա՞ր կպահպանվի, հասնելո՞ւ ենք մի գնի, որը կայուն կլինի՝ Քթոյանն ասաց. «Թե որքան կշարունակվի, շուկայի վրա այնքան գործոններ են ազդում, որ բարդ է ասել, հիմա տեսեք՝ նավթի գների որոշակի բարձրացում է արձանագրվում, նույնը նաև գազի Եվրոպական շուկայում կդիտարկենք, գազի գների որոշակի նվազում կա, որը պայմանավորված է սեզոնի նկատմամբ միջին ջերմաստիճանի ավելի բարձր լինելով։ Այսինքն՝ ավելի տաք ձմեռ է սպասվում, ծախսը վերագնահատվել է նվազման ուղղությամբ, դրա շնորհիվ գների որոշակի նվազում կա»։

«Նավթի գների նվազում կա, որը պայմանավորված է տարբեր գործոններից, օրինակ՝ եվրոպական երկրները պայմանավորվել են նավթի առավելագույն առաստաղային գին սահմանել, դա նշանակում է, որ իրենք պայմանավորվել են և ավելի էժան են առնելու, քան վաճառում է տվյալ արտադրողն այս դեպքում կոնկրետ Ռուսաստանը, շուկայի խաղացողները դա գնահատել են, որ նպաստելու է շուկայում գների նվազեցմանը։ Դա էլի պրոցես է, թե դա որքան կտևի, կարճաժամկետ բնույթ կունենա, թե երկարաժամկետ՝ բարդ հարց է»,- ասաց Քթոյանը։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան