Ներքին 3 տարի առաջ - 18:23 06-12-2022

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը շնորհավորելով նորանշանակ դեսպանին արդյունավետ աշխատանք ու հաջողություններ է մաղթել:

«Եգիպտոսը մեր պատմության մեջ մեծ նշանակություն է ունեցել և ունի հիմա էլ, և դա պարտավորեցնող է մեզ համար, որպեսզի պահպանենք և զարգացնենք մեր հարաբերությունները»,- ընդգծել է նախագահը, շեշտելով, որ փոխգործակցության համար լավագույն խթան կլինի հաջորդ տարի Եգիպտոսի նախագահի սպասվող այցը Հայաստան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել Եգիպտոսի Հանրապետությունը Հայաստանում և իր նպաստն ունենալ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին նոյեմբերին Շարմ էլ Շեյխում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին մասնակցության համար:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է հայ-ադրբեջանական ներկայիս շփումներին և տարածաշրջանում խաղաղության հասնելու հնարավորություններին ու խոչընդոտներին և կարևորել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ օբյեկտիվ իրականության ներկայացումը գործընկեր երկրների ներկայացուցիչներին:

Նորանշանակ դեսպանն անդրադառնալով միջազգային հարթակներում համագործակցության հնարավորություններին, պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Հարավային կովկասում խաղաղության հաստատմանը:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ