Երևան +20°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:35 05-12-2022

Каждая кухарка не может управлять государством․ հուսամ՝ Անգելինա Գասպարյանը հումոր է արել. Համբարյան

«Նախ ասեմ, որ շատ զարմացած եմ․ ինչու, որովհետև երբևիցե չեմ նկատել, որ այդ աղջիկը, ով, ինչքան գիտեմ, երգչուհի է, երբևէ քաղաքական վերլուծություններով է զբաղվել կամ քաղաքագիտական ունակություններ է ունեցել»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով այն մասին, որ նախկին ոստիկանապետի դուստր Անգելինա Գասպարյանը ուզում է քաղաքականությամբ զբաղվել։

Հիշեցնենք՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ 20-ամյա Անգելինա Գասպարյանը, հայտնել էր, որ ուզում է քաղաքականությամբ զբաղվել։

«Շատ զարմանալի էր ինձ համար, հուսամ՝ հումոր է արել, ես չեմ ցանկանում, որ նա, մտնելով քաղաքական դաշտ, ինքն իրեն պախարակի»,- ավելացրեց Համբարյանը։

«Ես, իհարկե, հասկանում եմ, որ հայաստանյան քաղաքական դաշտը ուղղակիորեն դարձել է կրկես՝ բառի բուն իմաստով, որովհետև քաղաքագիտությունից և քաղաքականությունից շատ հեռու, ընդամենը դեղին մամուլ ղեկավարող Նիկոլի նման թերուսը այսօր երկրի վարչապետ է, մյուսներն էլ իրենց երևակայում են քաղաքական գործիչներ և քաղաքականությամբ զբաղվողներ։ Մեր աղետալի վիճակի պատճառը հենց դա է։ Շատ ուրախ կլինեմ, որ Գասպարյան Վլադիմիրի դուստրը, ով 20 տարեկան է, զբաղվի այն գործով, որում ինքը որոշ չափով կայացած է։ Իսկ եթե ինքը ուզում է քաղաքականությամբ զբաղվել, լավ կլինի, որ այդ աղջիկը մի քանի վերլուծություններով հանդես գա մի քանի քաղաքական առաջարկներով հանդես գա քաղաքականության մեջ, որ հասարակությունը տեսնի՝ իր ունակությունները, քաղաքականության և քաղաքագիտության մեջ ինչ մակարդակի են»,- ասաց Համբարյանը։

Ըստ Համբարյանի՝ Անգելինա Գասպարյանը քաղաքականությունից շատ հեռու է. «Ես հումորով եմ վերաբերվում, իսկ եթե ինքը ավելի լուրջ է տրամադրված, ցավում եմ, քանի որ չեմ կարծում, որ այդ երիտասարդ աղջիկը, ով քաղաքականությունից հեռու է, ինչպես Գյումրիում են ասում, ինչպես Մասիս սարն ու Էշ Մանուկի դարը, մտնի քաղաքականության մեջ ու մտածի, որ եթե Արզաքանդյան Տիգրան կա քաղաքականության մեջ, եթե Հովիկ Աղազարյան կա քաղաքականության մեջ, եթե Արփի Դավոյան կա քաղաքականության մեջ, եթե Քրիստինե Պողոսյան կա քաղաքականության մեջ, եթե ցնորաբանություններով և Արաքսյան հովիտը գրավելով հասարակությանը հայտնի դոկտոր-պրոֆեսոր Լևոն Շիրինյան կա քաղաքագիտության մեջ, այդպիսի մարդիկ կան, և ինքը մտածում է, որ ինքն էլ կարող է քաղաքականությամբ և քաղաքագիտությամբ զբաղվել, ասեմ, որ ցավում եմ»։

Դիտարկմանը, որ ինչ-որ վիդեոներ է նայել, գրառումներ է կատարել, և քաղաքականությունը իրեն հետաքրքրել է, Համբարյանն ասաց. «Ինքը կարող է տեսնել շատ լավ кулинарный հաղորդումներ, գրառումներ կարդա դրա վերաբերյալ հայտնի խոհարարների կողմից, ինձ թվում է, ավելի ճիշտ կլինի, որ ինքը տորթ պատրաստի, կամ մի հատ լավ ճաշ եփի, քան թե մտածի, որ ինքը տեսանյութեր տեսնելով և երկու-երեք գրառում կարդալով կարող է քաղաքականությամբ զբաղվել և քաղաքականության մեջ կայանալ։ Ես կցանկանամ, որ Նիկոլի նման աղետից հետո վերջապես մեր հասարակությունը հասկանա, ինչպես ասում էին կոմունիստները, каждая кухарка может управлять государством, ես ասում եմ ոչ՝ каждая кухарка не может управлять государством։ Շատ լավ կլինի, որ Գասպարյանը իր դստերը ավելի ճիշտ խորհուրդներ տա այս масшв, և թույլ չտա, որ այդ երիտասարդ աղջիկը, ուղղակիորեն մտնելով քաղաքական դաշտ, ինքնախայտառակվի»։

Մեր այն դիտարկմանը, որ Գասպարյանը, հնարավոր է, համապատասխան կրթություն ունի, Համբարյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ համապատասխան կրթություն ունի, կրթություն ունեցող մարդը չէր կարող ասել, որ երկու-երեք վիդեո է նայել կամ մի քանի գրառում է կատարել և հետաքրքրվում է քաղաքականությամբ։ Քաղաքականությամբ պետք է զբաղվեն հիմնականում պատմաբանները, միջազգայնագետները և քաղաքագետները, չնայած պետք է նշեմ, որ քաղաքագիտությունը լայն հասկացություն է, և պետք է գործունեություն ծավալած լինի, քաղաքականության մեջ կայացած լինի»։

Ամենից շատ դիտված