Լավրով-Բայրամով հանդիպումն առավելապես գործարքի մասին է լինելու․ քաղաքագետ
copy image url

Լավրով-Բայրամով հանդիպումն առավելապես գործարքի մասին է լինելու․ քաղաքագետ

Արտաքին 2 տարի առաջ - 15:00 05-12-2022
Լավրով - Բայրամով հանդիպման հիմնական նպատակն ու օրակարգային հարցը գործարքային պայմանավորվածություններ ձեռք բերելն է։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։

«Բայրամով-Լավրով հանդիպմանը, հավանաբար Բայրամովն իրենց մոտեցումն է ներկայացնելու, որ եթե հայկական կողմը մի քանի կետերի շուրջ համաձայնություն է ձեռք բերել, ապա հարգելի ՌԴ մենք էլ աշխատում ենք այս ջերմ հարաբերությունները կարգավորել, ինչո՞ւ եք խոչընդոտ հանդիսանում։ Թողեք մենք մեր «խաղաղության դարաշրջանը» բացենք։ Եվ ձեր գինը որն է, որ դրա համար, այո՛, նաև ձեզ հատուցենք։ Կարող է այս հարցադրումը լինել»,- ասաց նա։

Այսպիսի դեպքում, ըստ քաղաքագետի, ՌԴ-ն, ինչպես և ցանկացած այլ երկիր, իր շահն ու գինն է ներկայացնելու։

«Այստեղ է, որ բանակցությունները բանավեճերը ծավալվեն դրա շուրջ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարություն էր տարածվել, որ դեկտեմբերի 5-ին Ադրբեջնի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը նախատեսում էր այցելել Մոսկվա։ Այցի ընթացքում հանդիպում էր նախատեսվում ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ։