Ներքին 3 տարի առաջ - 21:33 03-12-2022

Խաղարկվող տեսարանները մեծ խաղի մի փոքր դրվագն են կազմում․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ խմբակցության» քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանն Արցախին կապող ճանապարհը բացվեց, սակայն իրադրությունը շարունակվում է լարված մնալ։ Այստեղ պետք է ոչ թե կենտրոնանալ ճանապարհի փակման վրա, այլ այն հանգամանքի, թե արդյո՞ք չեզոքացված են որևէ փուլում ճանապարհի փակման ռիսկերը։

Ադրբեջանական սցենարով, ճանապարհն այս փուլում ժամանակավոր էր փակվելու, որովհետև խաղարկվող տեսարանները մեծ խաղի մի փոքր դրվագն են կազմում։

Ադրբեջանը փորձում է ամուր հիմք նախապատրաստել ճանապարհը նկատմամբ առնվազն համատեղ վերահսկողություն (ռուսական կողմի հետ) հաստատելու, իսկ հնարավորության կամ բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում, երթուղու նկատմամբ վերահսկողության ամբողջական փաթեթ ստանալու համար։

Այսօրվա միջադեպի հետևանքով առնվազն քննարկելի է դարձել Ադրբեջանի բնապահպանական մոնիթորինգի կամ Արցախում բնապահպանական վերահսկողական գործառույթ իրականացնելու հարցը, ինչը ցանկացած դեպքում նոր ճգնաժամի առիթ է դառնալու»։

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
23:36 Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են․ Միրզոյան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան