Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն եվրոպական երկրներին կոչ է արել գիտակցել Թուրքիայի կարևորությունը։
Արտաքին 3 տարի առաջ - 18:45 02-12-2022

Չավուշօղլուն Եվրոպային կոչ է արել գիտակցել Թուրքիայի կարևորությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն եվրոպական երկրներին կոչ է արել գիտակցել Թուրքիայի կարևորությունը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Չավուշօղլուն այս մասին ասել Միջերկրածովյան երկխոսության ֆորումի շրջանակներում իր ունեցած ելույթի ժամանակ։

Չավուշօղլուն շեշտել է, որ Եվրոպան պետք է հասկանա Թուրքիայի կարևորությունը ոչ միայն ճգնաժամի, այլև նորմալ ժամանակներում։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Եվրոպայի սահմանները Հունաստանից չեն սկսվում։

«Հայաստանը, Ադրբեջանը և Ղազախստանի մի մասը նույնպես Եվրոպա են համարվում։ Եվրոպայի սահմանը սկսվում է Թուրքիայից»,- ասել է նա։

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է նաև, որ իր երկիրն ավելի քան 9000 օտարերկրյա ահաբեկիչների է արտահանձնել։ Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում ավելի շատ աշխատանք է կատարել, քան շատ այլ երկրներ։

«Նույնիսկ Ուկրաինայի հարցում ԵՄ-ն մեզ հետ չի խորհրդակցել։ ԵՄ-ն դիմում է մեզ, երբ դրա կարիքն ունեն, բայց նրանք պետք է ընդունեն Թուրքիայի դերը»,- նշել է նա։

Չավուշօղլուն նաև շեշտել է, որ Թուրքիան չի ընդունել նաև Ուկրաինայի տարածքների անօրինական բռնակցումը և փակել է իր նեղուցները ռուսական նավերի համար։

Մենք չընդունեցինք Ուկրաինայի տարածքի անօրինական բռնակցումը, մենք փակեցինք նեղուցները ռուսական նավերի համար։ «Կարծում եմ մինչև գարուն մենք ավելի հստակ պատկերացում կունենանք բանակցային սեղանի վերաբերյալ։ Մենք չենք հանձնվելու, շարունակելու ենք մեր ջանքերը»,- եզրափակել է նա։




Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ