Ներքին 3 տարի առաջ - 12:03 02-12-2022

Կառավարությունը հավելյալ 163,6 մլն դրամ է հատկացրել կրթական հաստատությունների ջեռուցման և ընթացիկ նորոգումների համար

ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերում:

Նախարարությունից հայտնում են, որ տնտեսված միջոցներից 163 միլն 639 հազար ՀՀ դրամ գումար է նախատեսվել մի շարք կրթական հաստատությունների ջեռուցման ապահովման, նախագծման աշխատանքների, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավման համար:

Համաձայն որոշման՝ գումար կհատկացվի հետևյալ աշխատանքների համար.

«Ալավերդու թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կաթսայատան կառուցման և ներքին ջեռուցման ցանցի անցկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում փորձաքննություն,

«Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կաթսայատան կառուցման և ջեռուցման ցանցի անցկացում,

«Երևանի թիվ 105 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի պարսպի կառուցման, մուտքի դռների, արտաքին կոյուղու և ջեռուցման ցանցերի մասնակի աշխատանքների իրականացման ձեռքբերում,

«Գառնու Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ջեռուցման նոր կաթսայի տեղադրման աշխատանքներ:

Հաշվի է առնվել, որ դպրոցում ներկա պահին գործում է մեկ կաթսա, որը տեղադրվել է 2008 թ., և կաթսայի խափանման ընթացքում դպրոցի ջեռուցման հետ կապված խնդիրներ են առաջանում:

«Երևանի Հ. Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց», «Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոց» և «Երևանի Հ. Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների ջեռուցման կաթսաների փոխարինում:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով