Ներքին 3 տարի առաջ - 00:21 02-12-2022

Ընդդիմությունը միասնականության կողմնակից չէ․ Արփինե Դավոյան

Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն է: Պատգամավորը խոսել է ԱԺ արտահերթ նիստի մասին։

«Մենք պատրաստ ենք գնալ նիստին մասնակցել։ Գնանք, քննարկենք այն նախագիծը, որը իրենք բերել են Ազգային ժողով։ Այսօր քննարկումներ են տեղի ունեցել նրանց հետ, առաջարկություններ են հնչել մեր խմբակցության կողմից։ Վաղը նիստը տեղի կունենա, մենք կլսենք այդ նախագիծը, կտեսնենք, քննարկմանը կմասնակցենք։ Ես կարծում եմ, որ սա ընդդիմության հերթական ակցիաներից մեկն է, երբ իրենք ասում են, որ իրենց օրակարգով պետք է գնան խորհրդարան։ Իրենք ամեն անգամ իրենց վերադարձի համար ինչ-որ արդարացում են բերում։ Մենք երբեք հակված չենք եղել ինչ որ բան անել, որը կխաթարի խորհրդարանական աշխատանքը, եթե կոմպրոմիս լինի խնդիր չկա»։

Անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգի վերաբերյալ հարցին՝ պատգամավորն ասաց, որ պառլամենտական կառավարման ձևն իրեն արդարացրեց։ Նա նշեց, որ խորհրդարանական կառավարումը պահպանել է պետության կայունությունը։

«Մենք բազմիցս ընդդիմությանը առաջարկել ենք քննարկումներ, այդ մարդիկ պարզապես միասնության կողմնակիցներ չեն, չեն ուզում, որովհետև ունեն սեփական օրակարգ և իրենց օրակարգն է հետ գալ իշխանության, ոչ թե կատարել, աշխատել, գործել, արարել այլ ասում են «գանք իշխանության տեսնենք ինչ կլինի»։ Վաղը կգան ինչ որ հայտարարություն կտարածեն, և եթե մենք ունենանք անհամաձայնություն նորից ասելու են մի բան կանենք»։

Պատգամավորը նշեց, որ ընդդիմությունը չունի կոնկրետ լուծումներ, խնդիրները կան, լուծումները չկան։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան