Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 20:03 01-12-2022

Գրիգորյանը Ռիքերի հետ խոսել է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մասին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ: Այս մասին Գրիգորյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ողջունելով պարոն Ռիքերի այցը Հայաստան՝ բարձր եմ գնահատել տարածաշրջանում խաղաղությանը հասնելուն ուղղված ԱՄՆ ջանքերը:

Քննարկել ենք Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել ենք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող այլ հարցերի»,- գրել է նա:

Ձեզ գուցե հետաքրքրի