Ներքին 3 տարի առաջ - 17:27 01-12-2022

Պայթուն բառը շատ վախենալու ու անլուրջ է Սյունիքի մարզպետարանից պոչամբարի պայթունի մասին

Օրեր առաջ լրատվական կայքերը գրում էին, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» թափոնաջրերը շարունակում են առատորեն աղտոտել Ողջի գետն ու պոչամբարի հարակից բնակավայրերը։

Oragir.News-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը խոսելով խնդրից, ասաց. «Դրա համար կա շրջակա միջավայրի նախարարություն և բնապահպանության տեսչություն, եթե ինչ-որ ախտոտվածություն կա բնականաբար իրենք հնարավորություն ունեն անալիզ անելու, բայց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը իր էջում արդեն իսկ այդ մասին հերքում տարածել է»։

Խոսելով այն մասին, որ լրատվամիջոցներում գրում են, թե Սյունիքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարը պայթել ու գյուղն է լցվել, Ավագյանն ասաց. «Պայթուն բառը շատ վախենալու է, եթե դուք պատկերացնեք այդ պոչամբարի ծավալը, այդտեղ պայթուն լիներ, դա այլևս չէր լինի, շատ անլուրջ է այդ պայթուն բառը։ Ինչ-որ տեսանյութեր կային արտահոսքի, բայց համապատասխան բնապահպանական մարմինները պետք է նայեն այդ տեսանյութը և հասկանան՝ այդ արտահոսքը որտեղից է»։

Հարցին, թե կոնկրետ որ համայնքներից եք բողոքներ ստացել, համացանցում տարածված տեսանյութը ո՞ր համայնքում էր նկարահանված, պատասխանեցին. «Մենք բողոքներ չենք ստացել համայնքներից, ես չեմ կարող ասել, եթե խոսքը պոչամբարին է վերաբերում, դա Արծվանիկ գյուղի մոտ է, եթե խոսքը պոչատարի մասին է, պոչատարը Քաջարանից մինչև Կապան է։

Ես ինքս տեղացի եմ, Քաջարան-Կապանն անգիր գիտեմ, բայց չեմ կարող ջրի արտահոսքից բնորոշել, թե դա որ տարածքներին է վերաբերում։ Դրա համար եմ ասում՝ նախ պետք է տեսանյութը ուսումնասիրել։ Մենք ինքներս ոչ համապատասխան լիազորություններ ունենք, ոչ անալիզ անելու հնարավորություն»,- ասաց Ավագյանը։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից էլ Oragir.News-ին հայտնեցին, որ տեղեկություն չեն կարող տրամադրել, բոլոր հարցերը գրավոր ուղարկենք։ Կապանի համայնքապետարանից էլ՝ պատասխանելով մեր հարցին, թե կոնկրետ որ համայքներին է վնաս հասցրել այդ պայթունը, ասացին. «Ոչ մի համայքից բողոքներ չենք ստացել»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից