Ներքին 3 տարի առաջ - 13:20 01-12-2022

Մի քանի անգամ հետաձգվելուց հետո շարունակվում է Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը․ հարցաքննվում են գործով վկաները

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը:

Նշենք, որ նախորդ մի քանի դատական նիստերը հետաձգվել էին։

Այսօր հարցաքննվում են Ավետիք Չալաբյանի գործով վկաները։

Դատական նիստի սկզբում հայտնեցին, որ նիստին ներկա են հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանը, մեղադրյալ Ավետիք Չալաբյանը, պաշտպանները և վկա Էրիկ Հայրապետյանը։ Մեղադրող կողմի վկաներից 3-ը, ովքեր պատշաճ ծանուցվել էին այսօրվա դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ, ներկա չէին դատական նիստին, իսկ վկաներից մեկն էլ գտնվում էր արտերկրում և կներկայանա հաջորդ դատական նիստին։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն առաջարկեց հարցաքննել պաշտպանական կողմի վկա Էրիկ Հայրապետյանին, սակայն մեղադրող կողմը առարկություն ներկայացրեց, քանի որ օրենսգրքով սահմանվում է, որ հիմնական դատալսումներում սկզբից պետք է հետազոտվեն մեղադրական կողմի ներկայացրած ապացույցները, ապա՝ պաշտպանական կողմի ապացույցները։ Դատավորը կարգադրեց տեղեկացնել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը հաջորդ նիստին բերման ենթարկել վկաներ Թոռնիկ Ալեյանին, Մաշա Վարդանյանին և Արմեն Սոլոնյանին։

Նշենք, որ փոքր ինչ ուշացումով, դատական ննիստին են ներկայացել մեղադրող կողմի վկաներ Մաշա Վարդանյանը և Արմեն Սոլոնյանը։

Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։

Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ