copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:54 01-12-2022

ՍԴ և Վճռաբեկ դատարանի դատավորներին 3000 դոլարի չափով վարձատրություն տալով՝ Փաշինյանը նրանց դարձնում է իր հանցախմբի վարձկաններ․ Էդգար Ղազարյան

ՍԴ դատարանի դատավորները միշտ էլ հավելավճար ստացել են, բայց մինչ այս փոփոխությունը նրանց հավելավճարների չափը կապված է եղել իրենց՝ որպես դատավորի աշխատանքային ստաժի հետ, դրա համար էլ այդ հավելավճարը դիվերսիֆիկացված է եղել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանն՝ անդրադատնալով կառավարության կողմից Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի դատավորների հավելավճարների տրամադրման վերաբերյալ որոշմանն, ըստ որի ՍԴ դատավորները կստանան հավելավճար աշխատավարձի 80 %-ի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորները՝ 50 %-ի չափով։

«Հավելավճարների դիվերսիֆիկացման շնորհիվ այն դատավորները, ովքեր դատավորի աշխատանքի ավելի շատ փորձառություն ունեին՝ ավելի մեծ չափի հավելավճարներ էին ստանում, քան այն դատավորները, ովքեր որպես դատավոր ավելի քիչ աշխատանքային ստաժ են ունեցել։

Նիկոլ Փաշինյանը ՍԴ-ի դատավորների պաշտոնում, որպես իր հանցախմբի անդամներ է նշանակել մարդկանց, ովքեր հիմնականում դատավորի փորձառություն չեն ունեցել, օրինակ՝ Արթուր Վաղարշյանին, Էդգար Շաթիրյանին, Վահե Գրիգորյանին, Սեդա Սաֆարյանին, ովքեր նախկին կարգավորմամբ հավելավճարներ չպետք է ստանային։

Հիմա նա կարգը փոխել է, որպեսզի բոլոր դատավորներին նույն հավելավճարը տա՝ անկախ իրենց նախկին դատավորի ունեցած ստաժից, ընդ որում՝ այդ հավելավճարի չափն այնքան են բարձրացրել՝ աշխատավարձի 80 տոկոսի չափ, որ նրանց ստացած գումարն ավելի մեծ է, քան ստացել են դատավորները նախկինում, երբևէ որևէ դատավոր նախկինում նման հավելավճար չի ստացել։

Սա այն մասին է հուշում, որ այդ որոշումը ոչ թե նրանց շահագրգռելու համար է, ոչ թե նրանց աշխատանքը գնահատելն է, այլ ուղղակի նրանց վերածելն է իբրև իրենց հանցախմբի վարձկանների։ Այսինքն, մենք ձեզ փող ենք տալիս կոնկրետ գործերով որոշումներ կայացնելու համար, իսկ Նիկոլ Փաշինյանի հետաքրքրությունները Վերաքննիչ դատարանին կամ Ընդհանուր իրավասության դատարաններին չեն առնչվում, որովհետև նա իր քաղաքական պատվերները միանգամից տալիս է բարձր ատյանի դատարանին՝ Վճռաբեկ դատարանին, Սահմանադրական դատարանին, հետևաբար հենց նրանց վարձատրում է։

Այսինքն, նրանք, ոչ թե դատավորներ են, այլ իր հանցախմբի վարձկաններ։ Ինչպես են Սիրիացի վարձկանները Ադրբեջանի բանակում ծառայում, կռվում էին հայ ժողովրդի դեմ, այնպես էլ ՍԴ դատավորները Նիկոլ Փաշինյանի վարձկաններն են, որոնք կռվում են հայ ժողովրդի դեմ։ Այդ դատավորները ամեն ամիս ստանում են մոտավորապես 3000 դոլարի չափ վարձատրություն՝ այս համընդհանուր աղքատության մեջ, Փաշինյանի կողմից նշանակված մարդիկ ստանում են նման վարձատրություն, որպեսզի հաստատեն և կամ արդեն հաստատել են Նիկոլ Փաշինյանի կողմից 2021 թ-ին կեղծված ընտրությունների արդյունքները, որպեսզի պաշտոնանկ չանեն ապօրինաբար ԱԺ նախագահ ընտրված Ամեն Սիմոնյանին, որպեսզի վերաբումունք չարտահայտեն ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնազրկման կամ նորի նշանակման գործընթացի վերաբերյալ, որպեսզի հետո վավերացնեն Արցախի հետ կապված ադրբեջանաթուրքական պայմանագրերերը, որոնք Նիկոլ Փաշինյանը պետք է կնքի և, որոնք Սահմանադրական դատարանը պետք է համապատասխանության հարց քննարկի, այսինքն, նա արդեն հիմա վարձատրում է նրանց՝ իր ապօրինի հրամանները կատարելու համար։ Այսինքն, այս որոշան պատճառը ընդհանուր դատական համակարգի վարձատրության տրամաբանության մեջ գտնելն անտեղի է»։

Ամենից շատ դիտված