Արտաքին 3 տարի առաջ - 17:32 29-11-2022

Էրդողանի խոսնակը հայտնել է հայ-թուրքական բանակցություններում առաջընթացի առկայության մասին


Թուրքիայի նախագահի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրականորեն է զարգանում։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Քալընն այս մասին ասել է թուրքական «AHaber» հեռուստաընկերության եթերում։

Քալընը շեշտել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է արաձանագրվել։ Նա տեղեկացրել է, որ այս ամսվա սկզբին Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղի է ունեցել երկու երկրների տեխնիկական պատվիրակությունների հանդիպումը։

Էրդողանի խոսնակը հայտնել է, որ երկու երկրների ներկայացուցիչները կանոնավոր շփումներ են ունենում։ Նա նշել է, որ ամենայն հավանականությամբ առաջիկայում երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար հայ-թուրքական սահմանը հատելու հնարավորություն կստեղծվի։

Իբրահիմ Քալընը միևնույն ժամանակ ասել է, որ Անկարան ցանկանում է, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հիմքեր ստեղծել։ Նա այս համատեքստում ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը պետք է ընթանա առողջ ճանապարհով։





Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով